Իրականացված և ընթացիկ բարեփոխումներ

45

ԱՐՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

100000

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

40000

ՍՏԵՂՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Ֆիլտրել ըստ կատեգորիայի

Ֆիլտրել ըստ բարեփոխման ոլորտի

Կադաստրային արժեքի տարբերության վճարման տարաժամկետում ներդրման ժամանակ հողի նշանակության փոփոխության դեպքում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոխելիս կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամը (իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տասը միլիոն դրամը) գերազանցելու դեպքում, հողամասի սեփականատերը համապատասխանաբար քսան և տասը միլիոն դրամը գերազանցող գումարը կարող է վճարել մինչև հինգ տարվա ժամկետում։ Կադաստրային արժեքների տարբերության տարաժամկետ որոշումը և վճարման ժամանակացույցը հաստատվելու է համայնքի ավագանու որոշմամբ:Ի հավելումն, նախատեսված հողամասի կադաստրային արժեքը տարաժամկետ կարգով վճարելու պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հողամասի սեփականատերը համապատասխան համայնքի հետ պետք է կնքի նպատակային նշանակությունը փոփոխված հողամասի հիփոթեքի պայմանագիր կամ ներկայացնի տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում հողամասի սեփականատերը նաև պարտավոր է համայնքին վճարել տարաժամկետված գումարի երկու տոկոսի չափով տոկոսներ` տարաժամկետման յուրաքանչյուր տարվա համար` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում` նախորդող տարվա համար: Վճարումների չկատարման պարագայում համայնքը հնարավորություն կունենա բռնագանձել գրավադրված հողամասը սեփականատիրոջից: Որպես այլընտրանք` կարող է  ներկայացվել տարաժամկետ վճարման ժամկետից ոչ պակաս ժամկետով և տարաժամկետ վճարման ենթակա գումարից ոչ պակաս գումարի երաշխիք` տրված Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված բանկի կողմից: Ընդ որում երաշխիքը պետք է համայնքի ավագանուն ներկայացված լինի նախքան տարաժամկետ վճարման մասին համայնքի ավագանու որոշման կայացումը: Նշված կարգավորումները մի կողմից հավելյալ երաշխիքներ է ստեղծում համայնքի համար վճարումների կատարման հետ կապված, մյուս կողմից ներդրողի համար ռիսկային է դարձնում ըստ սահմանված ժամանակացույցի վճարումներ չկատարելը: 

Հսկիչ նշաններով (QR) ապրանքների դրոշմավորման գինը մասնավոր ընկերությունից Կառավարության փոխանցում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է ընդլայնել Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում Կառավարության կողմից հաստատման ենթակա հարցերի շրջանակը՝ մասնավորապես ներառելով նաև հսկիչ (նույնականացման) նշանի տրամադրման ծառայության դիմաց վճարի չափի հաստատումը։

Գործունեությունը դադարացրած ընկերության վերսկսման կարգավարումներ

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է՝Օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված գործունեության վերսկսում չհամարվող գործողությունների ցանկում ներառել նաև.

 

●    միասնական հաշվից գումարների վերադարձը (փոխանցումը) հարկ վճարողի բանկային հաշվին.

●    բանկային հաշիվների փակումը.

●    չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հետ վերադարձը.

●    պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքով ստեղծված մարմիններին հաշվետվությունների, հայտարարագրերի ներկայացումը.

●    «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացումը և իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերման համար անհրաժեշտ գործողությունների կատարումը:

Գանձապահի գործառույթների կարգավորումների վերանայում հարկային օրենսգրքում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Բարեփոխման շրջանակում ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները՝ ապահովելով բիզնեսի վարման առավել ազատական պայմաններ։ ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքի հետևանքով գանձապահի պարտականությունների կատարման նպատակով անհրաժեշտ չի լինի ներգրավել առանձին աշխատող, ինչը կբարելավի հատկապես գերփոքր ընկերությունների գործունեության պայմանները։

Ապրանքների և ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագիր

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծի նպատակը տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման նորագույն համակարգերի ներդրման միջոցով հայաստանյան ընկերությունների      արտադրանքի որակի բարձրացումն է։ Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ 

 

Փոխհատուցումն իրականացվում է հետևյալ չափերով՝ 

 

1)    ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.

 

2)    ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան  1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով բայց ոչ ավել քան  3 000 000 (երեք միլիոն) դրամ.

 

3)    «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան  1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ:

 

Ներդրումների դեպքում համայնքային հողերի վարձակալության պայմանների բարեփոխում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվել է խոտհարքների, արոտավայրերի կամ այլ հողատեսքերից՝ բազմամյա տնկարկների հողատեսքի՝ վարձակալության հանձնվելուց հետո՝ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, ապա վարձավճարը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ենթակա չէ բարձրացման։

Բացի այդ առաջարկվում է սահմանվել, որ վարձակալության պայմանագիրը երկարաձգելու կամ նախկին վարձակալի հետ նույն հողամասի վարձակալության նոր պայմանագիր կնքելու դեպքում վարձավճարը կզեղչվի՝ այն դեպքում եթե հողամասի վրա իրականացված ներդրման հետևանքով դրա շուկայական արժեքի մեծացումը։ Ընդ որում, հողամասի շուկայական արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից։ Որպես հաշվարկային հիմք կընդունվեն անկախ գնահատողի կողմից փոփխված հողատեսքով հողամասի շուկայական արժեքի և դրան նույնանման՝ նախքան փոփոխությունը եղած հողատեսք ունեցող հողամասի շուկայալկան արժեքի մեծությունը։ Եթե համամետությունը ցույց տա, որ փոփոխված հողատեսքով հողամասի շուկայական արժեքը էականորեն բարձր է, ապա կախված շուկայական արժեքի բարձրացման մեծությունից կկիրառվի վարձավճարի շուկայական չափից՝ 30-50% չափով։

Բազմամյա տնկարկների համար գյուղատնտեսական նշանակության համայնքային հողերի վարձակալության վերին շեմի վերանայում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:

ՍՊԸների մասին օրենքի բարեփոխում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2001 թվականին և տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք գործնականում անհարկի բարդացնում են ՍՊԸ-ների գործունեությունը, չեն ապահովում հարաբերությունների ճկունության անհրաժեշտ մակարդակ և երբեմն այլևս չեն արտահայտում գործարար պրակտիկայի իրականությունը: Ստորև հակիրճ ներկայացվում են այդ խնդիրերը և դրանց առաջարկվող լուծումները

1. Խնդիր. Օրենքի համաձայն ՍՊԸ հիմնադրել ցանկացող անձինք կնքում են այդ մասին պայմանագիր: Գործնականում նման պայմանագրերի կնքումը տեղի է ունենում հազվադեպ և հիմնադիրները իրենց համաձայնությունները ձևակերպում են հիմնադիր ժողովի արձանագրությամբ:

Առաջարկ. ՍՊԸ հիմնադրման մասին պայմանագրի կնքումը դարձնել կամավոր` հաշվի առնելով որ արդեն իսկ արձանագրությամբ համաձայնությունները ձևակերպվում են:

2. Խնդիր. Օրենքի համաձայն ՍՊԸ կանոնադրությունը պետք է պարունակի տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին: Գործնականում դա հանգեցնում է իրավիճակի, երբ օրինակ բաժնեմաս օտարելու ժամանակ, պետք է ամեն անգամ փոփոխել կանոնադրություն և տանել գրանցել ամեն անգամ պետ ռեգիստրում: Արդյունքում առաջանում է անհարկի վարչարարական բեռ և ընդհանուր ժողով գումարելու կարիք:

Առաջարկ. Վերացնել կանոնադրության մեջ մասնակիցների մասին տեղեկություններ ներառելու պահանջը` այդ տեղեկատվությունը ներկայացնելով հիմնադրման որոշման մեջ և հետագայում փոփոխել մասնակիցների ռեեստրում փոփոխություններ կատարելով:

3.Խնդիր. ՍՊԸ մասնակիցները հաճախ ցանկանում են միմյանց միջև իրենց իրավունքների իրականացման և (կամ) բաժնեմասի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների  մասին պայմանագրեր կնքել, ինչն օրենքով կարգավորված չէ: Օրինակ, պատկերացնենք ինժեներական ընկերություն է, մասնակիցներից մեկը ինժեներ է, մնացածը ոլորտի հետ կապ չունեցող ներդրող, ուզում են համաձայնագիր կնքեն, որ ինժեներական հարցերով որոշումների կայացման ժամանակ միշտ կքվեարկեն ինժեներ-մասնակցի որոշման համահունչ:

Առաջարկ. Հստակ սահմանել, որ ՍՊԸ մասնակիցները կարող են կնքել նման համաձայնագիր` սահմանելով դրա առարկան, կնքման կարգը և հետևանքները:

4.Խնդիր. Միակ մասնակցի կողմից բաժնեմասի օտարման դեպքում երբեմն անհրաժեշտ է կայացնել միակ մասնակցի լրացուցիչ որոշում` ընկերության նախապատվության իրավունք չիրականացնելու մասին:

Առաջարկ. Սահմանել, որ նման որոշում չի պահանջվում:

5.Խնդիր. Բաժնեմասի գրավադրման (բաժնեմասը կարող է գրավադրվել, երբ բոլոր բաժնետերերը համաձայնություն տվել են) մասին Օրենքի կարգավորումներն անհարկի խոչնդոտում են բաժնեմասի գրավադրումը, դրա նկատմամաբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հնարավորությունը:

Առաջարկ. Սահմանել, որ.

Ա. գրավադրված բաժնեմասի վրա կարող է բռնագանձում տարածվել այլ գույքից անկախ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համահունչ,

Բ. Այլ մասնակիցները կարող են նախապես` բաժնեմասի գրավադրման պահին հրաժարվել նախապատվության իրավունքից,

Գ. Սահմանել գրավադրված բաժնեմասի բռնագանձման դեպքում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման գրանցման ընթացակարգեր:

6. Խնդիր. Օրենքը սահմանում է, որ եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո ՍՊԸ զուտ ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն, ընկերությունը ենթակա է լուծարման, ինչը համահունչ չէ շատ ընկերությունների գործունեության տնտեսական տրամաբանությանը:

Առաջարկ. Լուծարման պահանջը վերացնել` սահմանել http://www.azdarar.am կայքում հրապարակման պահանջ և պարտապանների իրավունքների երաշխիքներ:

7․ Խնդիր. Հստակ սահմանված չէ կանոնադրությամբ ՍՊԸ այլ մարմինների ստեղծման հնարավորություն:

Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:

8. Խնդիր. Օրենքը չի նախատեսում խորհրդին ընդհանուր ժողովի լիազորությունների վերապահման հնարավորություն:

Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:

9.Խնդիր. Նախատեսված չէ մասնակիցների համար հնարավորություն միաձաին կայացնելու ժողովի իրավասությանը վերապահված հարցերով որոշումներ` առանց ժողով գումարելու, ինչն առաջացնում է ժողովի գումարման համար լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն և անհարկի ձգձգումներ:

Առաջարկ. Օրենքով սահմանել նման հնարավորություն:

10.Խնդիր. Տնօրենի նշանակման և լիազորությունների դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները հստակ կարգավորված չեն օրենքով, հստակ սահմանված չեն ընդհանուր ժողովի կողմից տնօրենի լիազորությունների դադարեցման կարգը և հիմքերը, նման դադարեցման աշխատանքային-իրավական հետևանքները, տնօրենի կողմից իր ցանկությամբ լիազորությունների դադարման գործուն ընթացակարգերը: Նշվածի արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձը, որը չի ցանկանում շարունակել իր գործունեությունը որպես իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար զրկված է իր այդ կարգավիճակը իր կամաարտահայտությամբ դադարեցնելու գործուն հնարավորություններից:

Առաջարկ. Հստակ սահմանելով, որ

Ա. ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել ընկերության գործադիր մարմնի լիազորությունները` լուծելով աշխատանքային պայմանագիրը առանց դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների մատնանշման:

Գ. Տնօրենին վճարում է արձակման նպաստ` ոչ պակաս քան նրա 2 ամսվա միջին աշխատավարձի չափով:

Դ. Տնօրենն իրավունք ունի դիմել ժողովին` իր լիազորությունները դադարեցնելու պահանջով` իսկ 1-ամսյա ժամկետում այդ որոշումը չկայացնելու դեպքում` ինքնուրույն դիմել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալություն:

Ե. Թույլատրել կանոնադրությամբ նախատեսել մի քանի տնօրենների և/կամ տնօրենի լիազորությունները ժամանակավոր կատարող անձի նշանակման հնարավորություն:

 

 

Անհուսալի դեբիտորական պարտքի բարեփոխում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվեր և նվազեցվեր շահութահարկ հաշվարկելիս։ Պարտքը անհուսալի կարող էր ճանաչվել և նվազեցվել առանց դատարանի որոշման, եթե չէր գերազանցում 100,000 դրամը։ Գերազանցելու պարագայում անհրաժեշտ էր դատարանի որոշում։ Հաշվի առնելով դատական ծախսերը, դատարանների ծանրաբեռնվածությունը, հիմնականում փոքր ընկերությունները որևէ գործընթաց չէին սկսում։ Բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300,000-ի, գերազանցելու պարագայում հիմք ընդունել նաև արբիտրաժային դատարանի որոշումը։ Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2,000,000 դրամ պարտքի պարագայում հիմք ընդունել նոտարի որոշումը։

Փոխարկելի պարտքի կարգավորումներ․ բարեփոխում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Փոփոխություններով լրացումներ են կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Մասնավորապես, սահմանվել է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Նաև սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։

Կարգավորվել են նաև փոխարկելի փոխառությունը արտարժույթով տրամադրելու դեպում փոխարկման առանձնահատկությունները։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում ՀՀ դրամով` փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Ընդ որում, արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով պետք է սահմանվի, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում է ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է ՀՀ դրամի նույն օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։

 

Կանոնակարգվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Այսպես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պարագայում, առաջարկվում է սահմանել, որ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը կարող է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունել։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ՍՊ ընկերությունը հանդիսանում է փոխառու, փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում  ընկերության գործադիր մարմնին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, և փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա դիմումը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։

 

Ինչ վերաբերում է բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն փոխարկման գործընթացին, սահմանվել է, որ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմնին ներկայացնում է փոխարկման գրավոր պահանջ, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Նշված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանների վրա հասնելուց հետո 60-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:

Նաև հստակեցվել են փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման և դրանով ստանձնված պարտավորությունների կատարման հետ կապված հարկային հետևանքները, մասնավորապես սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում այդ տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին։

Օպցիոնի պայմանագրի կարգավորումներ

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և մի շարք օրենքներում՝ դրանցում սահմանելով օպցիոնի պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ օպցիոնի պայմանագրով մի կողմը (օպցիոնի գնորդը) ձեռք է բերում իրավունք մյուս կողմից (օպցիոնի վաճառողից) պահանջել կատարել օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները (այդ թվում՝ սեփականության կամ այլ գույքային իրավունքով փոխանցել կամ ընդունել գույք, այդ թվում գույքային իրավունքներ) (իրացնել օպցիոնը) դրանով սահմանված ժամկետում (օպցիոնի գործողության ժամկետում) և գնով (օպցիոնի կատարման գինը), իսկ օպցիոնի վաճառողը պարտավորվում է կատարել այդ պահանջը:

Օպցիոնը կարող է լինել գնման օպցիոն (call option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով իրեն փոխանցել գույք` այդ թվում գույքային իրավունքներ, և վաճառքի օպցիոն (put option), որի դեպքում օպցիոնի գնորդը ձեռք է բերում իրավունք օպցիոնի վաճառողից պահանջել սեփականության կամ այլ գույքային իրավունքով ընդունել գույք` այդ թվում գույքային իրավունքներ:

Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագիրը կնքվում է գրավոր: Եթե օպցիոնի գնորդը օպցիոնի գործողության ժամկետում պայմանագրի առարկա հանդիսացող պահանջը չի ներկայացնում (օպցիոնը չի իրացնում), ապա օպցիոնի պայմանագիրը համարվում է դադարած` օրենքի ուժով։ Օպցիոնի պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրանով սահմանված պահանջը համարվում է ներկայացված՝ այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում, եթե պայմանագրով նաև սահմանված են նման պայմանների վրա հասնելը և կողմի ծանուցված լինելու օրը  որոշելու չափանիշները կամ ընթացակարգը:

Առաջարկվում է նաև սահմանել, որ օպցիոնի պայմանագրով սահմանված իրավունքի տրամադրման (օպցիոնի պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու պահանջի իրավունքի)  դիմաց օպցիոնի գնորդը օպցիոնի վաճառողին պայմանագրով սահմանված ժամկետում վճարում է պայմանագրով նախատեսված պարգևավճարը (premium)` դրամական միջոցների կամ այլ գույքի տեսքով, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերի:

Օպցիոնի պայմանագրով պետք է սահմանված լինի պայմանագրի առարկա հանդիսացող  պահանջը ներկայացնելու դեպքում օպցիոնի կատարման գինը և դրա տրամադրման կարգը:

Առաջարկվում է նաև լրացումներ կատարել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» և  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում` սահմանելով անհրաժեշտ կառուցակարգեր օպցիոնի պայմանագրից ծագող իրավունքների և սահմանափակումների գրանցման համար:

Ոչ երկակի ապրանքների արտահանման և ոչ ռազմական նշանակության ապրանքների ներմուծման գործընթացների օպտիմիզացում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Ամեն անգամ, երբ Հայաստան էր ներմուծվում էլեկտրոնիկայի կոմպոնենտներ կամ արտահանվում էր ինժեներական ապրանքներ, մաքսային հայտարարագրի համար անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննության եզրակացություն, որ տվյալ ապրանքը երկակի նշանակության չէ արտահանման ժամանակ, և ռազմական նշանակության չէ ներմուծման ժամանակ։ Բիզնեսը ամեն փորձաքննության համար վճարում էր 48,000 – 60,000 դրամ և կորցնում մի քանի օր ժամանակ։ Հարցը զգայուն էր հատկապես փոքր R&D ընկերությունների համար, որոնք ուղարկում էին միավոր ապրանքներ։ Մաքսազերծման այս գործընթացը էլ ավելի էր սրվում, երբ խոսքը գնում էր նախկինում ներմուծված կամ արտահանված և արդեն իսկ ոչ երկակի կամ ոչ ռազմական ճանաչված ապրանքների մասով։ Ստացվում էր մի ապրանքի մասով․ որի եզրակացությունը արդեն իսկ նախկինում առկա էր, բիզնեսը ստիպված էր նոր եզրակացություն ներկայացնել։ ՊԵԿի կողմից ստեղծվել է համատասխան ստորաբաժանում: Այսուհետ, մաքսային հայտարարագրման փուլում, ստորաբաժանումը հիմնական դեպքերում այլևս չի ուղարկում ապրանքը փորձաքննության։  Ի հավելումն ՊԵԿի նախաձեռնության, բարեփոխման շրջանակում ստորաբաժանման սահուն աշխատանքը ապահովելու համար, փորձագիտական կազմակերպությունները այսուհետ պարտավոր են լայվ ռեժիմով բոլոր ստացված փորձաքննություն անցած ապրանքների կոդերը և տեխնիկական բնութագրերը ներմուծել ՊԵԿ համակարգ, որը կօգնի թե՛ համապատասխան ստորաբաժանմանը, թե՛ բիզնեսին։

Ֆակտորինգը պետական գնումներում․ բարեփոխում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Հաշվի առնելով պետական գնումներում մասնակցության համար առկա բանկային երաշխիքի պայմանները՝ սահմանափակ ֆինանսերի հասանելիություն ունեցող ընկերությունները շատ դեպքերում խուսափում էին պետական գնումների մրցույթներին մասնակցելուց, քանի որ մրցույթով ամրագրած գումարները կարողանում էին ստանալ ընդունում-հանձնումից հետո հնգօրյա ժամկետում։ Խնդիրը ավելի սուր էր արտահայտված տեքստիլ, կահուքագործական և նմանատիպ ընկերությունների մոտ, ովքեր պետք է հումք գնեն, որպեսզի պատվերը իրականացնեն։ Բարեփոխման շրջանակում ներկայացվել են ֆակտորինգի շրջանակում պետության և բանկի միջև հարաբերությունները սահմանող փոփոխություններ, ինչը այսուհետ թույլ է տալիս բիզնեսին պետական գնման մրցույթում հաղթելուց հետո ստանալ գումարը միանգամից ֆակտորինգով բանկից՝ պետությունից գումար ստանալու իր իրավունքը զիջելով բանկին։ 

Աշխատավարձի չվճարման համար նախատեսված վարչական տուգանքի մոդելի վերանայման նախագիծ

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ մեխանիզմը՝ աշխատողների աշխատավարձերը ժամանակին չվճարելու համար գործադիր մարմնի ղեկավարին տուգանելու փոխարեն՝ տուգանել ընկերությանը, 25 տոկոս տուգանք կիրառելու փոխարեն՝ անկախ ուշացման օրերից, առաջին դեպքում կիրառել չվճարված աշխատավարձի 5%-ի չափով տուգանք, 1 տարվա ընթացքում վարքագիծը կրկնելու դեպքում՝ 10%-ի չափով տուգանք։

ՀԴՄ կանոների խախտման հետևանքով առաջացող տուգանքների դիֆերենցացված մոդել

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Տեսանյութ

Բարեփոխման շրջանակում ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող ՀԴՄ կիրառության այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը թողնել նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, սակայն եթե սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը մեղմել: Մասնավորապես, վերջինիս դեպքում կիրառել նախազգուշացում (մինչ այդ նման դեպքերում կիրառում էին տուգանք 200,000 դրամ+0.5% շրջանառությունից), իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկին կատարելու դեպքում կիրառել տուգանք` 10,000 դրամի չափով:

Մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններում նոր աշխատուժ ներգրավելու աջակցության ծրագիր

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար անփորձ աշխատողներ ներգրավելու աջակցության ծրագրով, այն ՓՄՁ-ները, որոնք զբաղվում են արտադրական գործունեությամբ և աշխատանքի են ընդունում ոլորտում վերջին 3 տարում չաշխատած անձանց (ուսանողների, վերաորակավորում փնտրողների, Արցախից տեղահանվածների և այլն)  կարող են 12 ամիս հետո ստանալ այդ աշխատողների աշխատավարձի 20%-ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 500,000 ՀՀ դրամ մեկ հոգու հաշվով։ Դիմելու համար անհրաժեշտ է մուտք գործել հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակ https://file-online.taxservice.am/ պորտալ և լրացնել 282 հայտարարությունը` նշելով աշխատողների անունը, ազգանունը և սոցիալական քարտի համարը:

Առևտրային ցանցերից ՓՄՁ մատակարարների վճարային պարտավորությունները կարգավորող բարեփոխում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Բարեփոխումը նախատեսում է.

• առևտրային ցանցերի կողմից ՓՄՁ-ներին վճարումները պետք է կատարվեն պարենային ապրանքների համար 30 օրվա ընթացքում, ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում։

• Ուժեղ բանակցային դիրքի չարաշահման նոր կանոններ և սահմանումներ. եթե կուտակված չվճարված գումարը գերազանցում է 3,000,000 ՀՀ դրամը և ժամկետները անցնում են 30 օր, ապա մրցութային հանձնաժողովը կարող է տուգանել ցանցին տարեկան շրջանառության մինչև 10%-ի չափով:

• Սահմանված են առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները:

• ամրագրվել է առևտրային ցանցի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվության ցանկը.

• նախատեսվում են մատակարարի արտադրանքի ընտրության չափանիշներն ու պայմանները, նոր մատակարարների մուտքը առևտրային ցանց.

• հստակեցվել են առևտրային ցանցի հետ կնքվելիք պայմանագրի էական պայմանները.

• սահմանվում են առևտրային ցանցի կողմից մատակարարին վճարման առավելագույն ժամկետները.

• նախատեսված են առևտրային ցանցում ապրանքների ցուցադրման պայմանները, ներառյալ ապրանքների առաջմղման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջմղմանն ուղղված այլ գործողություններ:

Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Կարգավորման նպատակը կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճն է, կրթություն (գիտություն) – բիզնես կապի ամրապնդումը, ինչպես նաև պետության համար առաջնային նշանակություն ունեցող հիմնադրամներին իրականացվող նվիրատվությունների խրախուսումը: 

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու միջոցով հնարավորություն տալ շահութահարկ վճարողներին` իրենց համախառն եկամտի մինչև 2.5%-ի չափով հանրակրթական դպրոցներին, ԲՈՒՀ-երին և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններին իրականացված նվիրատվությունները նվազեցնել շահութահարկով հարկման բազայից:

Նույն մոտեցումը առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով:

Առաջարկի համար որպես հիմք ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, որը փաստում է, որ բազմաթիվ երկրներ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծել նվիրատվությունների համար, քան Հայաստանը: Մասնավորապես`

Վրաստանում[1] հանրային իրավունքի իրավաբանական անձանց (պետական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ, ԲՈւՀ-եր, միջին մասնագիտական հաստատություններ) ապրանքների և ծառայությունների անհատույց մատակարարումը (տրամադրումը) ազատվում է շահութահարկից:

ԱՄՆ-ում[2] կազմակերպությունները և ֆիզիկական անձինք կարող են իրենց հարկման բազան նվազեցնել գիտական, կրթական, բարեգործական և մի շարք այլ հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարի, բայց ոչ ավելի քան հարկվող շահույթի 10%-ի չափով: Ընդ որում, նշված շեմից ավել իրականացված նվիրատվությունները կարող են նվազեցվել` ի հաշիվ հաջորդող 5 տարիների թույլատրելի չափի:

Ֆինլանդիայում կազմակերպությունների կողմից մինչև 250.000 եվրոյի չափով նվիրատվությունները Եվրոպական Տնտեսական Տարածքի որոշ համալսարանների նվազեցվում են հարկվող շահույթից:

Գերմանիայում ոչ առևտրային կազմակերպություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 20%-ի չափով:

Իտալիայում դպրոցներին, համալսարաններին և գիտական հետազոտությունների նպատակով նվիրատվությունների համար սահմանված են հարկային արտոնություններ` մինչև հարկվող շահույթի 10%-ի չափով:

Բուլղարիայում նախակրթարաններին, կրթական և գիտական հաստատություններին իրականացված նվիրատվությունների գումարները նվազեցվում են հարկվող շահույթից` մինչև 10%-ի չափով[3]:

Ռուսաստանի հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների համաձայն` 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում դրույթներ` համաձայն որոնց ՌԴ սուբյեկտների կողմից ընդունված օրենքների հիման վրա կարող է սահմանվել, որ հարկ վճարողներն իրավունք ունեն կրթական կազմակերպություններին անհատույց փոխանցված գույքի (դրամական միջոցների) արժեքի մինչև 100%-ի չափով նվազեցնել այդ սուբյեկտների բյուջե փոխանցվող շահութահարկի գումարները[4]:

Միաժամանակ, գույքի և դրամական միջոցների անհատույց տրամադրումը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող ոչ առևտրային կրթական կամ գիտական հաստատություններին, ազատվում է ԱԱՀ-ից[5]:

Վերը նշված երկրներից բացի առևտրային կազմակերպությունների կողմից նվիրատվությունները խրախուսող հարկային արտոնություններ են կիրառվում նաև հետևյալ երկրներում` Ավստրալիա, Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Չիլի, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Ճապոնիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սինգապուր, Սլովենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն,  Կոլումբիա, Իսրայել, Սլովակիա: Նշված երկրներում, որպես կանոն, շահութահարկի բազայից նվազեցման թույլատրելի չափն էապես մեծ է Հայաստանում գործող չափից` պայմանով, որ նվիրատվություններն իրականացվեն որոշակի չափանիշների բավարարող բարեգործական կամ այլ հանրային բարիք ստեղծող  կազմակերպությունների: Օրինակ` Սլովակիայում հարկվող շահույթից կարող է նվազեցվել բարեգործության նպատակով իրականացված ծախսերի մինչև 2%, Չեխիայում` 5%, Իտալիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Վրաստանում[6]` 10%, Գերմանիայում և Շվեյցարիայում` 20%, Նիդերլանդներում` 50%, Իռլանդիայում, ՄԹ-ում և Ավստրալիայում` 100%[7],7:

Ֆրանսիայում կազմակերպությունները կարող են իրենց շահութահարկը նվազեցնել բարեգործության գումարի մինչև 60%-ի չափով, բայց ոչ ավել քան տարեկան հասույթի 0.5%[8]: Արգենտինայում բարեգործության գումարը կարող է նվազեցվել մինչև հասույթի 5%-ի չափով: Մեքսիկայում կազմակերպությունները մասնավոր բարեգործական և պետական  հաստատություններին իրականացվող նվիրատվությունների գումարները կարող են նվազեցնել ընթացիկ տարվա հարկման բազայից` նախորդ տարվա հասույթի մինչև 7%-ի չափով[9]:

 

[1]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM , հոդված 983

[2] https://www.taxpolicycenter.org/briefing-book/what-tax-treatment-charitable-contributions

https://www.irs.gov/charities-non-profits/charitable-organizations/exempt-purposes-internal-revenue-code-section-501c3#:~:text=The%20exempt%20purposes%20set%20forth,cruelty%20to%20children%20or%20animals

[3] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf

[4] http://ivo.garant.ru/#/docu ment/405604347/paragraph/5/doclist/180/showentries/0/highlight/430-%D0%A4%D0%97:0

[5] http://nalog.garant.ru/fns/nk/0c5956aa76cdf561e1333b201c6d337d/

[6]https://matsne.gov.ge/ka/document/view/1043717?impose=translateEn&publication=175&fbclid=IwAR1zE1KofB4vu5uQfDxJY6enk7VKLykWemOz_KoKKHTOQGQedWlzjbZbnZM

[7] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223

[8] https://efa-net.eu/wp-content/uploads/2018/12/EFA-Tax-Survey-Report-Dec-2018.pdf

[9] https://www.oecd-ilibrary.org/sites/559f2c2c-en/index.html?itemId=/content/component/559f2c2c-en#section-d1e15223

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար իրավական պայմանների ստեղծում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Տեսանյութ

Բարեփոխման շրջանակում փոփոխություն է կատարվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Ընկերությունների համար ստեղծվել է ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավարություն` ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը: Բարեփոխումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:

 

«ՍԵՅՖ» (S.A.F.E. :Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Տեսանյութ

Բարեփոխման շրջանակում լրացումներ են կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Մասնավորապես առաջարկվող կարգավորման համաձայն սահմանվում է, որ ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:

Պայմանագրով սահմանված պայմանները կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ` պայմանագրի ազատության սկզբունքի հիման վրա: Որպես կանոն, նման պայմանները ներառում են Ընկերության կողմից բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոշակի ծավալի ներդրում Ընկերության կանոնադրական կապիտալում երրորդ անձի կողմից, Ընկերության բաժնետոմսերի կամ դրանց որոշակի մասի վաճառք և այլն:

 

Տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարություն 2023-2026

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՀՀ կառավարություն 2022 թվականի փետրվարին հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:  Նախագիծը մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ համակարգմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։

 

Հիմնական ռազմավարական նպատակն է ապահովել ոլորտի մրցունակության բարելավումը` խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը, ինչպես նաև սեփական ապրանքանիշով նոր շուկաներ մուտքը։ Առանցքային դեր է հատկացվում աշխատանքի մեկ ժամում ձևավորվող ավելացված արժեքին: Այս ցուցանիշը արտացոլում է այս ոլորտի արտադրողականությունը։

 

Որպես ինստիտուցիոնալ միջոց առաջարկվում է յուրաքանչյուր տարի հաշվարկել ոլորտի ընկերությունների համար մեկ աշխատանքային ժամի ավելացված արժեքի ցուցանիշը և սահմանել վերին շեմ։ Շեմից բարձր գտնվող ընկերությունները կստանան հատուկ աջակցություն պետության կողմից։ Ոլորտային բիզնեսներին տրվող աջակցությունը կմշակվի չորս հիմնական սկզբունքների հիման վրա՝  բիզնեսի համաֆինանսավորում, հարկային աջակցություն՝ վճարված հարկերի հետվերադարձի տեսքով, յուրաքանչյուր միջոցառման համար չափելի ցուցիչների առկայությունը, որը թույլ կտա վերահսկել կատարումը և անել համապատասխան փոփոխությունները և ռազմավարության ճկունություն, արդյունքների մշտական մոնիտորինգ և լրացումներ ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

 

Աջակցության միջոցառումներն ուղղված են շահառուների հետևյալ խմբերի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող ընկերություններ (ունեն աջակցության ամենամեծ ծավալը), սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ, տեքստիլ ընկերություններ, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

 

Ծրագրում ներկայացված են զարգացման մի քանի հիմնական ուղղություններ, մասնավորապես՝ տեքստիլ ոլորտի աշխատողների մրցունակության բարելավում, բիզնես գործընթացների օպտիմալացում և արդիականացում, տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտների արդիականացում՝ բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածության խրախուսում նոր սպառողական շուկաներում և այլն:

 

Հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը հանդիսանում է երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ։ 2020 թ. ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի քան 2017-ին։

 

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրի ամփողջական փաստաթուղթը հասանելի է այստեղ։

 

Հեռավար և հիբրիդ հեռավար աշխատանքի կարգավորումներ

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Սահմանվել է հեռավար և հիբրիդ հեռավար աշխատանքը, կանոնակարգվել է դրա հետ կապված աշխատողի ու գործատուի հարաբերությունները, այդ թվում՝ անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ հարցերը,աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, գործատուի համար իր հասանելիության` փոխադարձ համաձայնեցված եղանակով, ապահովումը, ինչպես նաև գործատուի վրա աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանման նորմերի պահանջների չտարածումը։ 

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագիր բիզնեսի համար

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Տեսանյութ

Այն գործատուները, որոնք կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ (ԲՈՈՒՄ), կարող են դիմել ԲՈՈՒՄ-ին վճարվող աշխատավարձի  20%-ից ընդհուպ մինչև 70% պետական սուբսիդավորմանը։ Նախագծի նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը երկու հիմնական միջոցներով՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, և խթանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեությունը։ 

 

Ով կարող է դիմել․ 

 

բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության համար կարող են դիմել առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ)։ 

ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

●    ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մասգիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան, կամ

●    ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ  Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ինդեքսներում ներառված աշխարհում առաջատար ընկերություններից որևէ մեկում:

 

Աջակցության չափը․

●    Բակալավրի, մագիստրոսի կոչում ունեցող, կամ առաջատար արտասահմանյան ընկերություններից որևէ մեկում առնվազն 10 տարվա փորձ ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 000 000 ՀՀ դրամ:

●     QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխատուցվի վճարված աշխատավարձերի 50%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 500 000 ՀՀ դրամը,

●      QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում համալսարանին կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի քան գումարային ամսական 2 000 000 ՀՀ դրամը:

 

Փոխհատուցման կարգը․ Փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմումներում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում: Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։  Աջակցությունը տրամադրվում է այն պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ)  ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից: Հայտադիմումները պետք է լրացնել և ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։

Քրաուդֆանդինգ ներդրումների կարգավորումների բարեփոխում

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Ներդրվել են քրաուդֆանդինգի ներդրումային կանոնակարգեր, որոնք թույլ են տալիս ստեղծել ներդրումային հարթակներ՝ որպես փոքր ընկերությունների կողմից ներդրումների մոբիլիզացնող սխեմաներ, որոնց համար բանկային վարկերը չափազանց թանկ են: Հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքը, այժմ արտերկրից եկած ներդրողները կարող են 5-100 դոլարից ներդնել Հայաստանում բիզնես նախագծերում՝ ներդրումները բաժնետոմսերի ավտոմատ փոխակերպմամբ։

Աջակցության ծրագիր գիտահետազոտական ընկերությունների համար

Ընթացիկ

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Տեսանյութ

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։ Աջակցության ծրագրի շրջանակում գիտահետազոտական ընկերությունները կարող են վարկ ստանալ բանկից Կառավարության կողմից տոկոսների սուբսիդավորված մեխանիզմով՝ վճարելով 0-2%: 

Շրջանառության հարկի հարկման համակարգի ներդնում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Բարեփոխման միջոցով ԱԱՀ-ի + շահութահարկի փոխարեն ներդրվել է տարեկան 58 300 000 դրամից պակաս շրջանառություն ունեցող ՓՄՁ-ների համար շրջանառության հարկի հարկման ռեժիմ։ Շրջանառության հարկի դրույքաչափը վճարվում է եռամսյակային կտրվածքով և հաշվարկվում հետևյալ դրույքաչափերով՝ առևտուր՝ 3,5%, արտադրություն՝ 3,5%, այլ գործունեություն՝ 5%։

ՏՏ սկսնակ ընկերությունների համար հատուկ հարկման համակարգ

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական ​​աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՏՏ ոլորտում գործող սերտիֆիկացված ընկերություններին կարող են տրամադրվել մի շարք հարկային արտոնություններ և 10%-ով նվազեցնել անձնական եկամտահարկը, եթեվերջինս ունի 30-ից ցածր գրանցված աշխատող և զբաղվում է օրենքով սահմանված գործունեությամբ։ Հարկային արտոնություններկարող է տարածվել ՏՏ ընկերությունների վրա, որոնք զբաղվում են հետևյալ գործունեությամբ.ա. ծրագրային ապահովման մշակում,բ. խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում;գ. տվյալների մշակում, տեղեկատվության բաշխում ցանցում և հարակից գործողություններ,դ. վեբ էջի մշակում,ե. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական և հետազոտական ​​ծրագրերի իրականացում,զ. էլեկտրոնային համակարգերի նախագծում, փորձարկում, արտադրություն, համակարգչային անիմացիա, մոդելավորում, ինչպես նաևինտեգրալ սխեմայի նախագծում և փորձարկում:

Ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմի ներդնում հարկային օրենսգրքում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

Ընտանեկան ձեռնարկություն համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, որը համատեղ իրականացվում է ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից՝ շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով։ Սուբյեկտները կարող են աշխատել ընտանեկան բիզնեսի պարզեցված հարկային ռեժիմով, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 18.0 մլն դրամը։ Նրանք ազատված են բիզնեսի հարկերից և վճարում են անձնական եկամտահարկ՝ 5000 դրամի չափով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Սուբյեկտը կարող է աշխատել ընտանեկան ձեռնարկության հարկային ռեժիմով, եթե կամ հունվարի 1-ից փետրվարի 20-ը, կամ գրանցումից հետո 20 օրվա ընթացքում համապատասխան դիմում է ներկայացրել հարկային մարմին։

Սննդամթերքի ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի վերանայում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) N 1 հավելվածը 6-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.

«4.1) N 5 ձևի անասնաբուժական վկայականը տրվում է սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրման և իրացման համար:».

2) N 1 հավելվածի 5-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ կետերը «3» թվից հետո լրացնել «5» թվով.

3) N 2 հավելվածի N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացների օպտիմիզացում

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասով և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող՝ արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման ընդհանուր վերահսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

3) որոշման հավելվածի՝

ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,

բ. 10.1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով» բառերով,

գ. 25-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

 

Մինչև 200 Եվրո արժեքով արտահանվող և ներմուծվող ապրանքները ազատվել են մաքսավճարներից, սահմանվել է պարզեցված կարգ

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Բարեփոխման միջոցով մեկ փոխադրողից մեկ ստացող մեկ փոխադրող փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող ապրանքները, որոնց ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, ենթակա չեն մաքսային վճարների և ենթակա են պարզեցված մաքսազերծման։

Ինտեգրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց էլեկտրոնային մաքսային հայտարարագրման և մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը։

Պետական գնումների ընթացակարգերի բարեփոխում՝ ուղղված տեղական ՓՄՁՆերի մասնակցության խրախուսման

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների համատեքստում՝ պետական գնումների ընթացակարգերի միջոցով, գործարկել միջանկյալ մեխանիզմ՝ նպատակ ունենալով ժամանակավոր սուբսիդավորման միջոցով խթանել տեղական արտադրությանը: Մեկ միլիոն դրամը գերազանցող և մրցակցային ձևով կնքված բոլոր պայմանագրերի կողմին՝ մատակարարին, շինարարին, ծառայություններ մատուցողին, առաջարկվում է օգտվել պետական բյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից: Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս աշխատանքների ընթացքում ավելի քան 50 տոկոս կօգտագործեն տեղական ծագման ապրանքներ, պետական բյուջեից կստանան պայմանագրի 1 տոկոսի չափով սուբսիդավորում:

Լիզինգի և ենթալիզինգի բարեփոխման փաթեթ

Ընդունված

Բարեփոխում

Խնդիր

Օրենքի փոփոխություն

ՓՄՁ խորհրդի անդամ

Բարեփոխման շրջանակում փոփոխություններ են կատարվել Հայաստանի Քաղաքացիական օրենսգրքում, որոնցում նախանշվել է լիզինգային ապրանքների սահմանումը, ներառյալ ենթավարձակալությունը, ֆինանսական լիզինգը, հակադարձ լիզինգը և շատ ավելին: Սահմանվել են նաև երկրորդային լիզինգի և ֆինանսական լիզինգի պայմանները։ Ինչպես նաև ԱԱՀ վճարումների վերաբերյալ համապատասխան հարկային օրենսգրքում փոփոխությունները՝ լիզինգային գործիքի ճկուն գործունեությունը Հայաստանում: