2025
Հարկ վճարողների ԱԱՀ դեբետային գումարների օգտագործման հնարավորություն, ովքեր անցել են հիմնական համակարգ, բայց չեն գրանցվել որպես ԱԱՀ վճարող
Հարկային օրենսգիրք
Ընդունված

ՀՕ-ի ներկայիս կարգավորումների համաձայն՝ հարկման այլընտրանքային համակարգից (շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն) հիմնական համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին դիմումը չներկայացրած հարկ վճարողները իրավունք չունեն օգտագործելու ԱԱՀ-ի դեբետային գումարները։ Օրենքի ուժով ԱԱՀ վճարող դառնալով հանդերձ, այդ հարկ վճարողների համար առաջանում է ԱԱՀ-ի մասով պարտավորություն, սակայն իրենց ձեռքբերումների մեջ ներառված ԱԱՀ-ի գումարները հնարավոր չի լինում օգտագործել։
Ընդունված փոփոխությունների արդյունքում՝ այն հարկ վճարողները, որոնք 2022 թվականի հունվարի 1-ից հետո համարվել են ԱԱՀ վճարող սակայն չեն ներկայացրել որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն, հնարավորություն կունենան մինչև սույն թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ դիմում ներկայացնել հարկային մարմին՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու գործընթացը իրականացնելու նպատակով։Դիմումը ներկայացվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով՝ հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան։ Դիմումի հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնի կողմից հաշվառվում է որպես ԱԱՀ վճարող։
Արդյունքում՝ որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով վարչական ակտերով առաջադրված (այդ թվում՝ դատական կարգով բողոքարկված) ԱԱՀ-ի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման: