7 նոյեմբերի 2023
Ազգային ժողովն ընդունեց «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում շահույթի բաշխման հաճախականության
Կորպորատիվ
Խորհրդի նիստեր
Ազգային ժողովն ընդունեց «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում շահույթի բաշխման հաճախականության փոփոխությունը` սահմանելով շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ` նախկին տարեկան մեկ անգամվա փոխարեն:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ուներ տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումն ընկերության մասնակիցների միջև: Նման կարգավորումը անհարկի սահմանափակում էր ընկերությունների ձևավորված շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը նվազեցնում էր ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծումը և դրանցում ներդրումների կատարումը, քանի որ բաշխման ենթակա ձևավորված շահույթը չափազանց ուշ էր հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:
Խնդիրը քարտեզագրվել էր փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի կողմից, որի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը: 2023 թվականին ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել են ՍՊԸ-ների շահույթի բաշխման հաճախականությունը վերանայող նախագիծ:
Այսուհետ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքը սահմանում է, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
Այսպիսով ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն` ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը:
Նոր կարգավորումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: