21 օգոստոսի 2025
Մասնակցության հրավեր - «Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով. Ինչ է պետք իմանալ»
Այլ
Ենթախորհրդի նիստեր

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով. Ինչ է պետք իմանալ» միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՏՏ ոլորտի մի շարք բարեփոխումներ, որոնք կօգնեն ստարտափներին ներգրավել ֆինանսեր.
SAFE պայմանագրեր,
Convertible Loan - Փոխարկելի փոխառություն, երբ պարտքը կարող եք վերածել բաժնեմասի,
Crowdfunding Investments, երբ տարբեր ներդրողներ փոքր գումարներով կարող են ներդրումներ կատարել Ձեր ստարտափների մեջ,
և ավելին:
Միջոցառման երկրորդ հատվածում կքարտեզագրվեն գործող ՏՏ արտոնություններին վերաբերող խնդիրներ` հաջորդիվ փոխվարչապետի գրասենյակ ներկայացնելու նպատակով։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-ին «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Երևան» հյուրանոցի Ballroom սրահում, հասցե` Երևան, Իտալիայի փողոց 1:
Հանդիպմանը մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ. ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄ:
Գրանցվել կարող եք մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 16:00: Ձեր մասնակցությունը կհաստատվի պատասխան նամակով։ Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի գրանցման հերթականության սկզբունքով (first come, first served):
Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ. ՕՐԱԿԱՐԳ
Միջոցառման ընթացքում նախատեսված է անվճար սուրճի և ճաշի ընդմիջում։
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: