Կառուցվածք
ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակ
ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը բաղկացած է մասնավոր հատվածը ներկայացնող 11 ասոցիացիաներից և տարբեր պետական մարմիններ ներկայացնող նախարարներից։Երկխոսության հարթակի նիստերը վարում է փոխվարչապետը։ Հարթակի ենթանիստերը վարում է էկոնոմիկայի նախարարը։ Հարթակը ստեղծվել է վարչապետի որոշմամբ և հանդիսանում է ՓՄՁ ոլորտի միակ ինստիտուցիոնալ երկխոսության հարթակը։ Հարթակի միջոցով իրականացվել են ավելի քան 45 օրենսդրական բարեփոխումներ։ IC Armenia-ն (Հայաստանի ներդրումային խորհուրդը) ՎԶԵԲ-ի կողմից ձևավորված փորձագիտական թիմ է, որը մասնագիտական և տեխնիկական աջակցություն է տրամադրում ՓՄՁ զարգացման հանրային-մասնավոր երկխոսության հարթակին: Օրենսդրական հարցերը ներկայացնում են ասոցիացիաները, իսկ օրենսդրական փոփոխությունների փաթեթներն ու վերլուծությունները պատրաստում է IC Armenia-ն:Օրենսդրական խնդիրների ներկայացումն իրականացվում է ասոցիացիաների կողմից, իսկ օրենսդրական փոփոխությունների փաթեթներն ու վերլուծությունները պատրաստում է IC Armenia-ն:
Փոխվարչապետ
ՓՄՁ Զարգացման Պետություն-Մասնավոր երկխոսության հարթակ
IC Հայաստան
Օրեսնդրական բարեփոխումների առաջարկների մշակում IC Armenia-ի կողմից
Ամսական կտրվածքով խնդիրների քարտեզագրման ձևը ուղարկվում է ՓՄՁ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի անդամներին: Երբ հարցերը հավաքագրվում են դրանց առաջնահերթություն տալու համար, հարցերը դրվում են քվեարկության մյուս անդամների շրջանում, որից հետո IC Armenia նախաձեռնում է հարցի մանրակրկիտ ուսումնասիրություն, հանդիպումներ է անցկացնում գործարարների հետ, վերլուծում է միջազգային լավագույն փորձը և քննարկումներ է անցկացնում պետական մարմինների հետ:
Օրենսդրական խնդիր
Քվեարկություն այլ անդամների կողմից
IC Հայաստան
Հանդիպում պետական մարմինների հետ
Առաջարկների նախագիծ
Արդյունքում, IC Armenia-ն պատրաստում է առաջարկի նախագիծ, որն այնուհետև առաջին անգամ ներկայացվում է ՓՄՁ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի Ենթախորհրդի նիստին, որը ղեկավարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Ենթախորհրդի նիստին մասնակցում են նաև այլ գերատեսչությունների փոխնախարարներ։ Ենթախորհրդի նիստը ծառայում է որպես աշխատանքային ձևաչափ՝ առաջարկի նախագիծը քննարկելու համար:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ՓՄՁ Ենթախորհրդի նիստ
IC Հայաստան
Օրենսդրական փոփոխությունների փաթեթները շրջանառվում են
Տարբեր կարծիքներ ներկայացնելուց և լսելուց հետո IC Armenia-ի թիմը լրամշակում է նախագիծը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դնում այն՝ ուղարկելով բոլոր համապատասխան նախարարություններին կարծիքի։ Կարծիքները ստանալուն պես IC Հայաստանի փորձագետների թիմը սերտորեն համագործակցում է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ օրենսդրական փաթեթը վերջնական տեսքի բերելու համար, որն այնուհետև պաշտոնապես ուղարկվում է կառավարություն՝ հաստատման համար:
Փոխվարչապետ
Փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ խորհրդի նիստ
IC Հայաստան