2025

Տրանսֆերային գնագոյացման նախագիծ

1634677879110

ՊԵԿ-ի կողմից մշակված Տրանսֆերային գնագոյացման նախագծով լուծվել են Հայաստանի ներդրումային խորհaրդի կողմից բարձրաձայնված և ենթախորհրդի նիստում քննարկված մի շարք հարցեր:

 

Նախագծով առաջարկվող կարգավորումները.

 

ա) Նախագծով առաջարկվում է տրանսֆերային գնագոյացման ստուգումները նախապես չպլանավորել, քանի որ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումների վերլուծության արդյունքում հնարավոր է առաջանա կարիք տրանսֆերային գնագոյացման ստուգում սկսելու հարկ վճարողի մոտ, որը պլանավորված ցանկում չի եղել։ 

 

բ) Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր» սահմանման բ) կետի վերաբերյալ առաջարկվում է մշակել ՀՀ ՊԵԿ նախագահի հրաման, որտեղ հստակ կսահմանվեն նաև հարկման հատուկ ռեժիմներից օգտվող կազմակերպությունների կամ միավորումների հետ կապված առանձնահատկություններ։     

 

գ) Հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակները մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար։ Մասնավորապես, սահմանվել է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ մշտակա հաստատությանը վերագրելի լինելու դեպքում կիրառելի կլինեն տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։    

 

դ) Նախագծով առաջարկվող փոփոխությունների և առաջարկների մի մասը վերաբերում է հարկային մարմնի կողմից տրանսֆերային գնագոյացման վերլուծությունների արդյունքում, հարկային մարմնի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա տրանսֆերային տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) ներկայացնելու ընթացակարգին։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հարկ վճարողների համար սահմանվում են էլ ավելի բարենպաստ պայմաններ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներն առանց տույժերի և տուգանքների ներկայացնելու համար։ Միաժամանակ, հստակեցվում են նաև ժամկետներ հարկային մարմին և հարկ վճարող երկխոսության ընթացքը սահմանելու համար։     

 

ե) Նախատեսվել է նաև հարկ վճարողների կողմից վերահսկվող գործարքների մասին ծանուցման համար նախատեսված ժամկետի երկարաձգումը մինչև հուլիսի 30-ը ներառյալ։     

 

զ) տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիարռման և վերահսկվող գործարքների մասին ծանուցման պարտավորության առաջացման համար նախատեսվել է հարկային տարվա ընթացքում հանրագումարային 600 միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում։    

 

է) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջարկվում է պատասխանատվության միջոցի չափը նվազեցնել՝ սահմանելով 1 միլիոն, 3 միլիոն կամ 5 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանք՝ կախված վերահսկվող գործարքի իրականացման հաշվետու տարվա արդյունքներով համախառն եկամտի չափից։