2025
Տրանսֆերային գնագոյացման նախագիծ
Հարկային օրենսգիրք
Ընթացիկ
ՊԵԿ-ի կողմից մշակված Տրանսֆերային գնագոյացման նախագծով լուծվել են Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից բարձրաձայնված և ենթախորհրդի նիստում քննարկված մի շարք հարցեր:
Լուծված խնդիրներն է
- Սահմանվել է հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկ, որի բացակայության պարագայում բիզնեսն ինքը պիտի որոշեր թե արդյոք իր գործընկերոջ տեղակայման երկիրը համապատասխանում է ազատական համարվելու չափանիշներին։
- Հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների կամ ծախսերի 80 տոկոսից ավելին մեկ անձի հետ իրականացված գործարքներից ձևավորվելու դեպքում հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը կկրի միայն գործարքի տվյալ կողմը և իր գործընկերը նման պարտավորություն չի ունենա։
- Բարձրացվել է տրանսֆերային գնագոյացման հետ կապված հաշվետվություններ ներկայացնելու պարտավորության ծագման համար սահմանված շեմը՝ 200 միլիոնի փոխարեն սահմանելով 600 միլիոն դրամ։
- Հետաձգվել է ՏԳ շրջանակներում հաշվետվություն ներկայացնելու վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ի փոխարեն սահմանելով հունիսի 30-ը։
- Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու դեպքում սահմանված միատեսակ տուգանքի փոխարեն սահմանվել է տուգանքի 3 չափ՝ ըստ բիզնեսի մեծության։