2025
Դրոշմավորման ծածկագրերի գնի նվացեցում 3.5-ից 2.5 դրամ, իսկ որոշ քանակի համար 0.01 դրամ
Այլ
Ընդունված

Ներկայումս դրոշմավորման ծածկագրերը տրամադրվում են յուրաքանչյուրը 3.5 դրամ (առանց ԱԱՀ) արժեքով։ Նախագծով առաջարկվում է դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար գինը հաստատել 2.5 դրամ (առանց ԱԱՀ)։ Ընդ որում, նշված գինը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի նկատմամբ գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը որոշվելու է յուրաքանչյուր հարկ վճարողի համար առանձին՝ հետևյալ կարգով՝
քանակ= (մինչև 01.01.2026 ստացած դրոշմավորման ծածկագրերի քանակ×(3.5դրամ-2.5դրամ))/2.5