2024
Ոչ երկակի ապրանքների արտահանման և ոչ ռազմական նշանակության ապրանքների ներմուծման գործընթացների օպտիմիզացում
Այլ
Ընդունված
Ամեն անգամ, երբ Հայաստան էր ներմուծվում էլեկտրոնիկայի կոմպոնենտներ կամ արտահանվում էր ինժեներական ապրանքներ, մաքսային հայտարարագրի համար անհրաժեշտ էր ներկայացնել փորձաքննության եզրակացություն, որ տվյալ ապրանքը երկակի նշանակության չէ արտահանման ժամանակ, և ռազմական նշանակության չէ ներմուծման ժամանակ։ Բիզնեսը ամեն փորձաքննության համար վճարում էր 48,000 – 60,000 դրամ և կորցնում մի քանի օր ժամանակ։ Հարցը զգայուն էր հատկապես փոքր R&D ընկերությունների համար, որոնք ուղարկում էին միավոր ապրանքներ։ Մաքսազերծման այս գործընթացը էլ ավելի էր սրվում, երբ խոսքը գնում էր նախկինում ներմուծված կամ արտահանված և արդեն իսկ ոչ երկակի կամ ոչ ռազմական ճանաչված ապրանքների մասով։ Ստացվում էր մի ապրանքի մասով․ որի եզրակացությունը արդեն իսկ նախկինում առկա էր, բիզնեսը ստիպված էր նոր եզրակացություն ներկայացնել։ ՊԵԿի կողմից ստեղծվել է համատասխան ստորաբաժանում: Այսուհետ, մաքսային հայտարարագրման փուլում, ստորաբաժանումը հիմնական դեպքերում այլևս չի ուղարկում ապրանքը փորձաքննության։ Ի հավելումն ՊԵԿի նախաձեռնության, բարեփոխման շրջանակում ստորաբաժանման սահուն աշխատանքը ապահովելու համար, փորձագիտական կազմակերպությունները այսուհետ պարտավոր են լայվ ռեժիմով բոլոր ստացված փորձաքննություն անցած ապրանքների կոդերը և տեխնիկական բնութագրերը ներմուծել ՊԵԿ համակարգ, որը կօգնի թե՛ համապատասխան ստորաբաժանմանը, թե՛ բիզնեսին։