2025
Ապրանքի վերադարձի կարգավորումներ հարկային օրենսգրքում
Հարկային օրենսգիրք
Ընթացիկ

Երբ բարդ կամ բարձրարժեք սարքավորումները մատակարարվում են, դրանց թերությունները հաճախ բացահայտվում են ոչ թե անմիջապես, այլ տեղադրման, փորձարկման կամ շահագործման ընթացքում։ Գործող օրենսդրությամբ այդպիսի դեպքերում ապրանքի վերադարձի կամ գործարքի ճշգրտման համար որևէ լուծում նախատեսված չէ։ Առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ ընդլայնելով ապրանքների մատակարարման գործարքների ճշգրտման դեպքերը։
Ապրանքի վերադարձը փաստաթղթավորելու համար տնտեսավարողները երբեմն ստիպված են իրականացնելու արհեստական գործարքներ, օրինակ՝ հետվաճառք, ինչը կարող է ավելացնել նրանց հարկային բեռը։
Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի գործարքի կողմերի միջև համաձայնության դեպքում վերադարձնել մատակարարված ապրանքները և համապատասխանաբար ճշգրտել հաշվարկային փաստաթղթերը։