2025
Աշխատանքային պայմանագրերի թվային հարթակի վերաբերյալ
Կորպորատիվ
Ընթացիկ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, ընդ որում աշխատանքային պայմանագիրը կրքվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ` այդ թվային համակարգի միջոցով:
Այս կապակցությամբ առկա են հետևյալ խնդիրեները`
1. ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման համաձայն սահմանված է ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման կարգը, որը տրամադրվում է հիմնականում ԵԱՏՄ քաղաքացիներին:
Կարգի համաձայն նշված տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել աշխատանքային պայմանագրի լուսապատճենը, մինչդեռ նոր կարգավորման պայմաններում նման պայմանագիր կարող է կնքվել միայն թվային համակարգի միջոցով` էլեկտրոնային թվային ստորագորթյան գործածմամբ: Իր հերթին օտարերկրացու կողմից էլեկտրոնային թվային ստորագրության ստացում հնարավոր է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի առկայության դեպքում, ինչը ստեղծում է փակ շրջան: Խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն և/կամ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման/այլ որոշումների մեջ:
2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ տարածքից դուրս աշխատանքային պարտականությունները կատարող աշխատաողների դեպքում առաջանում է նրանց ՀՀ էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու կարիք, ինչն առաջացնում է զգալի բարդություններ և ծախսեր: Այս մասով նախկինում ևս առաջարկել ենք սահմանել բացառություն և պայմանագրերի կնքումը թույլատրել պարզեցված ստորագրությամբ: