2026
Առևտրային ցանցերի կողմից մատակարարներին վճարումների կետանցի համար պատասխանատվության շեմերի վերանայման վերաբերյալ
Այլ
Ընթացիկ

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առևտրային ցանցերը պարտավոր են մատակարարներին վճարումներ կատարել սննդամթերքի համար՝ 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում։ Սակայն գործող օրենսդրությամբ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար պատասխանատվություն է նախատեսվում այն դեպքերում, երբ վճարման կետանցը կազմում է 90 օրացուցային օր կամ ավելի, իսկ պարտքի գումարը՝ 3 միլիոն դրամ կամ ավելի։
Գործնականում այս շեմերը հնարավորություն են տալիս որոշ առևտրային ցանցերի վճարումները հետաձգել օրենքով սահմանված ժամկետներից ավելի՝ բացասաբար ազդելով մատակարարների ֆինանսական կայունության և դրամական հոսքերի վրա։
Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է կրճատել պատասխանատվության կիրառման համար սահմանված գումարային և/կամ ժամկետային շեմերը, ինչպես նաև դիտարկել արագ փչացող սննդամթերքի առանձին տեսակների համար վճարման առավել կարճ ժամկետներ սահմանելու հնարավորությունը։