2024

«ՍԵՅՖ» (S.A.F.E. :Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում

1699380009705

Բարեփոխման շրջանակում լրացումներ են կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Մասնավորապես առաջարկվող կարգավորման համաձայն սահմանվում է, որ ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:

Պայմանագրով սահմանված պայմանները կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ` պայմանագրի ազատության սկզբունքի հիման վրա: Որպես կանոն, նման պայմանները ներառում են Ընկերության կողմից բաժնետոմսերի և/կամ այլ արժեթղթերի հրապարակային առաջարկ, որոշակի ծավալի ներդրում Ընկերության կանոնադրական կապիտալում երրորդ անձի կողմից, Ընկերության բաժնետոմսերի կամ դրանց որոշակի մասի վաճառք և այլն: