2024

Ապրանքների և ընկերությունների սերտիֆիկացման աջակցության ծրագիր

6603cd1ca8c60b1936000105_Gloabl-GAP-Certification

Նախագծի նպատակը տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման նորագույն համակարգերի ներդրման միջոցով հայաստանյան ընկերությունների      արտադրանքի որակի բարձրացումն է։ Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ 

 

Փոխհատուցումն իրականացվում է հետևյալ չափերով՝ 

 

1)    ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.

 

2)    ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան  1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով բայց ոչ ավել քան  3 000 000 (երեք միլիոն) դրամ.

 

3)    «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան  1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ: