2024
Մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերություններում նոր աշխատուժ ներգրավելու աջակցության ծրագիր
Այլ
Ընդունված
Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար անփորձ աշխատողներ ներգրավելու աջակցության ծրագրով, այն ՓՄՁ-ները, որոնք զբաղվում են արտադրական գործունեությամբ և աշխատանքի են ընդունում ոլորտում վերջին 3 տարում չաշխատած անձանց (ուսանողների, վերաորակավորում փնտրողների, Արցախից տեղահանվածների և այլն) կարող են 12 ամիս հետո ստանալ այդ աշխատողների աշխատավարձի 20%-ի փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան 500,000 ՀՀ դրամ մեկ հոգու հաշվով։ Դիմելու համար անհրաժեշտ է մուտք գործել հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակ https://file-online.taxservice.am/ պորտալ և լրացնել 282 հայտարարությունը` նշելով աշխատողների անունը, ազգանունը և սոցիալական քարտի համարը: