2024
Գործունեությունը դադարացրած ընկերության վերսկսման կարգավարումներ
Հարկային օրենսգիրք
Ընթացիկ
Նախագծով առաջարկվում է՝Օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված գործունեության վերսկսում չհամարվող գործողությունների ցանկում ներառել նաև.
● միասնական հաշվից գումարների վերադարձը (փոխանցումը) հարկ վճարողի բանկային հաշվին.
● բանկային հաշիվների փակումը.
● չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների հետ վերադարձը.
● պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքով ստեղծված մարմիններին հաշվետվությունների, հայտարարագրերի ներկայացումը.
● «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացումը և իրավաբանական անձանց իրական շահառուների հայտնաբերման համար անհրաժեշտ գործողությունների կատարումը: