2024

Տեքստիլ ոլորտի զարգացման ռազմավարություն 2023-2026

17419_b

ՀՀ կառավարություն 2022 թվականի փետրվարին հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:  Նախագիծը մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ համակարգմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։

 

Հիմնական ռազմավարական նպատակն է ապահովել ոլորտի մրցունակության բարելավումը` խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը, ինչպես նաև սեփական ապրանքանիշով նոր շուկաներ մուտքը։ Առանցքային դեր է հատկացվում աշխատանքի մեկ ժամում ձևավորվող ավելացված արժեքին: Այս ցուցանիշը արտացոլում է այս ոլորտի արտադրողականությունը։

 

Որպես ինստիտուցիոնալ միջոց առաջարկվում է յուրաքանչյուր տարի հաշվարկել ոլորտի ընկերությունների համար մեկ աշխատանքային ժամի ավելացված արժեքի ցուցանիշը և սահմանել վերին շեմ։ Շեմից բարձր գտնվող ընկերությունները կստանան հատուկ աջակցություն պետության կողմից։ Ոլորտային բիզնեսներին տրվող աջակցությունը կմշակվի չորս հիմնական սկզբունքների հիման վրա՝  բիզնեսի համաֆինանսավորում, հարկային աջակցություն՝ վճարված հարկերի հետվերադարձի տեսքով, յուրաքանչյուր միջոցառման համար չափելի ցուցիչների առկայությունը, որը թույլ կտա վերահսկել կատարումը և անել համապատասխան փոփոխությունները և ռազմավարության ճկունություն, արդյունքների մշտական մոնիտորինգ և լրացումներ ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

 

Աջակցության միջոցառումներն ուղղված են շահառուների հետևյալ խմբերի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող ընկերություններ (ունեն աջակցության ամենամեծ ծավալը), սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ, տեքստիլ ընկերություններ, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

 

Ծրագրում ներկայացված են զարգացման մի քանի հիմնական ուղղություններ, մասնավորապես՝ տեքստիլ ոլորտի աշխատողների մրցունակության բարելավում, բիզնես գործընթացների օպտիմալացում և արդիականացում, տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտների արդիականացում՝ բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածության խրախուսում նոր սպառողական շուկաներում և այլն:

 

Հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը հանդիսանում է երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ։ 2020 թ. ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի քան 2017-ին։

 

Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրի ամփողջական փաստաթուղթը հասանելի է այստեղ։