2025
ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ գործարքներ իրականացնող տնտեսավարողների համար ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հար
Հարկային օրենսգիրք
Ընդունված

Գործնականում առկա են դեպքեր, երբ ռեզիդենտ հարկ վճարողը ոչ ռեզիդենտի հետ գործարքի արդյունքում դուրս է գրում ինքնահաշիվ, վճարում ԱԱՀ-ն, սակայն որոշ ժամանակ անց պարզում է, որ հաշվում առկա է սխալ և անհրաժեշտ է ճշտել այն։ Այդ դեպքում անհրաժեշտ է չեղարկել հաշիվը և դուրս գրել նորը։ Տվյալ պարագայում, ըստ գործող օրենսդրության, հաշվում արտացոլված ԱԱՀ-ի ամբողջ գումարի նկատմամբ կիրառվում է տույժ։
Հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների արդյունքում տույժ կհաշվարկվի միայն այն դեպքում, երբ չեղարկված հաշվի փոխարեն նոր դուրս գրված հաշվով կավելանա ԱԱՀ-ի գծով պարտավորությունը՝ բացառապես ավելացած գումարի չափով։