2024

Ապրանքի ծագման երկրի սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման գործընթացների օպտիմիզացում

newsletter-unease-of-exports

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասով և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող՝ արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման ընդհանուր վերահսկողությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասին» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.

3) որոշման հավելվածի՝

ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով,

բ. 10.1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով» բառերով,

գ. 25-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով: