2025

Հայաստանում ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի հաշվետվություններ ներկայացնելու խնդիր

the-imminent-arrival-of-vat-in-qatar-and-what-it-will-mean-for-businesses

Գործող օրենսդրության համաձայն ՀՀ-ում ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար նախատեսված է ԱԱՀ-ի հաշվետվությունների  ներկայացման 2 վերջնաժամկետ՝ ամսական և եռամսյակային՝ կախված այն հանգամանքից, թե ծառայություն ստացողը ֆիզիկական անձ է, թե շրջանառության հարկ վճարող։ ՆՆման կարգավորումը շփոթություններ է առաջացնում հաշվետվողականության առումով, ինչը գործարար միջավայրի տեսանկյունից բարենպաստ չէ Հայաստանում ծառայություններ մատուցող արտասահմանյան կազմակերպությունների համար։

Օրենքի ընդունման արդյունքում կգործի ԱԱՀ-ի հաշվետվության ներկայացման միայն մեկ հաշվետու ժամանակաշրջան, ինչը կհեշտացնի օտարերկրյա կազմակերպությունների հարկային համապատասխանությունը Հայաստանում։