26 փետրվարի 2026
Working discussion on the Amendments to the RA Law on “On Copyright and Related Rights”
Այլ
Ենթախորհրդի նիստեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակը նախաձեռնել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի ծավալուն փոփոխություններ:
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ նախագծի շուրջ աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի կողմից:
Հանդիպման սկզբում ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ներկայացրեց օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական հայեցակարգային մոտեցումները, որից հետո մասնավոր հատվածի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերն ու ներկայացնել առաջարկություններ:
Հանդիպման երկրորդ հատվածում փորձագետ Վանիկ Մարգարյանը համապարփակ ներկայացրեց իրավունքների կոլեկտիվ կառավարման վերաբերյալ առաջարկվող կարգավորումները:
Մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նախագծի շուրջ քննարկումները:
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ–ի աջակցությամբ։
