3 դեկտեմբերի 2025

Միջոցառում. “Տեքստիլ ոլորտի օպերատոր” Հիմնադրամի պաշտոնական ներկայացում

54960160037_4d8e05b339_k

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ “Տեքստիլ ոլորտի օպերատոր” Հիմնադրամի պաշտոնական ներկայացման միջոցառումը: Հիմնադրամը գործելու է ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրի և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի հիման վրա, որը մշակվել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղհամակարգմամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ և ՎԶԵԲ աջակցությամբ։ 

 

Նախաձեռնության իրականացման և աշխատանքային ընթացակարգերի մշակման համար ներգրավվել էԱմերիա խորհրդատվական ընկերությունը:

 

Կանոնադրության համաձայն Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանում տեքստիլ ոլորտի կայուն զարգացմանը, արդիականացմանը և միջազգայինմրցունակության բարձրացմանը, խթանել արդի տեխնոլոգիաների կիրառումն ու որակիբարելավմանը, պետական-մասնավոր համագործակցությունը, տեղական բրենդերիստեղծմանը և առաջխաղացմանը, էկո-ստանդարտների և համաշխարհային միտումներիհամապատասխանեցմանը, գենդերային հավասարությանը, արտահաման ընդլայնմանըև շուկաների հասանելիությանը: 

 

Միջոցառմանը բացման խոսքերով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը; Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը; ՎԶԵԲ ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը և Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը: 

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հիմնադրամի ստեղծման գործընթացը, նպատակները, կառավարման մոդելը, առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության մրցունակության բարձրացմանը, շուկաների դիվերսիֆիկացմանն ու հայկական բրենդների զարգացմանը։ 

54958386597_9521242f1c_k

Ամերիա ՓԲԸ, Գործընկեր, Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրեց «Աջակցություն Հայաստանի տեքստիլ որոլտին. Տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծում»-ը և «Տեքստիլ ոլորտի զարգացումները 2022-2024թթ.»: Տեքստիլ ոլորտի օպերատոր հիմնադրամի Գործադիր տնօրենի ԺՊ Էրիկ Մինասյանը ներկայացրեց հիմնադրամի գործառույթները և տեսլականը:

 

Միջոցառումը շարունակվեց պանելային քննարկումով, որին մասնակցեցին պետական հատվածի, տեքստիլ ոլորտի և գործընկեր կազմակեպությունների ներկայացուցիչները: Պանելային քննարկումը համակարգեց Տիգրան Ջրբաշյանը, մասնակիցներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը; Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը; Նորաձևության և հագուստի պալատի համահիմնադիր և ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը; «Ալեքս տեքստիլ» ընկերության ներկայացուցիչ Ժորա Մովսիսյանը; Միջազգային առևտրի կենտրոն Ազգային ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը և Տեքստիլ ոլորտի օպերատոր հիմնադրամի Գործադիր տնօրենի ԺՊ Էրիկ Մինասյանը: Մասնակիցները քննարկեցին տեքստիլ ոլորտի զարգացման հեռանկարները, տեխնոլոգիաների արդիականացման, արտադրողականության բարձրացման, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։