26 հունիսի 2025

ՀՀ Սնանկության օրենսգրքի նախագծի վերաբերյալ մասնագիտական հանդիպում–քննարկում

IMG_0460

Հունիսի 25–ին ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ Արդարադատության նախարարության գործընկերությամբ անցկացվեց ՀՀ Սնանկության օրենսգրքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ մասնագիտական հանդիպում–քննարկումը:

 

Քննարկմանը մասնակցում էին ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մարմինների ու դատական իշխանությունների ներկայացուցիչներ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՎԶԵԲ–ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: 

 

Քննարկման ընթացքում փորձագետներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Լիլիթ Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեցին`

  • Սնանկության ընտրված մոդելը, Սնանկության վարույթի հարուցման հիմքերն ու չափանիշները,

  • Պարտապանի գույքը և մորատորիումը, Լուծարման վարույթը, Պահանջների դասակարգումը,

  • ՓՄՁ սուբյեկտների սնանկության առանձնահատկությունները:

 

Հատուկ ելույթներով հանդես եկան նաև փորձագետներ Տիգրան Սահակյանն ու Վարազդատ Ասատրյանը: Հանդիպման մասնակցիներն իրենց հարցերն ուղղեցին նախագծի մշակման գործընթացում ներգրավված փորձագետներին ու ներկայացրեցին իրենց առաջարկները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց սնանկության  օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը և ոլորտի ներկայացուցիչների ու գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումների կարևորությունը:

 

Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ: