21 օգոստոսի 2025

Մասնակցության հրավեր - «Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով. Ինչ է պետք իմանալ»

Banner

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը հրավիրում է Ձեզ մասնակցելու  «Ներգրավեք ֆինանսներ այլընտրանքային ներդրումային գործիքների միջոցով. Ինչ է պետք իմանալ» միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ՏՏ ոլորտի մի շարք բարեփոխումներ, որոնք կօգնեն ստարտափներին ներգրավել ֆինանսեր.

  • SAFE պայմանագրեր,

  • Convertible Loan - Փոխարկելի փոխառություն, երբ պարտքը կարող եք վերածել բաժնեմասի,

  • Crowdfunding Investments, երբ տարբեր ներդրողներ փոքր գումարներով կարող են ներդրումներ կատարել Ձեր ստարտափների մեջ,

  • և ավելին:

Միջոցառման երկրորդ հատվածում կքարտեզագրվեն գործող ՏՏ արտոնություններին վերաբերող խնդիրներ` հաջորդիվ փոխվարչապետի գրասենյակ ներկայացնելու նպատակով։

 

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-ին «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Երևան» հյուրանոցի Ballroom սրահում, հասցե` Երևան, Իտալիայի փողոց 1:

 

Հանդիպմանը մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ Է ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ. ԳՐԱՆՑՄԱՆ ՀՂՈՒՄ:

 

Գրանցվել կարող եք մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 16:00: Ձեր մասնակցությունը կհաստատվի պատասխան նամակով։ Քանի որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի գրանցման հերթականության սկզբունքով (first come, first served):

 

Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ. ՕՐԱԿԱՐԳ

 

Միջոցառման ընթացքում նախատեսված է անվճար սուրճի և ճաշի ընդմիջում։

 

Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: