5 օգոստոսի 2022
Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության ծրագիր բիզնեսի համար․ ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի նիստ
Հարկային օրենսգիրք
Ենթախորհրդի նիստեր

Օգոստոսի 2-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ օգոստոսի 2-ին կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսված է ապահովել համախառն գործոնային արտադրողականության տարեկան առնվազն 5% աճ և այդ նպատակին հասնելու համար իրականացվում են մի շարք միջոցառումներ` ներառյալ նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Չնայած գործող ծրագրերի արդյունավետությանը` դրանք բավարար չեն նախատեսված արդյունքին հասնելու համար: Հաշվի առնելով Հայաստանում գործող ՓՄՁ-ների ցածր արտադրողականությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-L որոշման Հավելված N1-ով նախատեսված են «2.1 Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում», «2.2 Աշխատաաշուկայում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում տեղական ընկերություններում» գործողությունները` նիստի օրակարգում ընդգրվել է 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։
Մասնավորապես, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար` Հովսեփ Պատվականյանը, ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակած նախագիծը, որով առաջարկվում են փոխհատուցման մոդելներ, ընդհուպ մինչեւ կապիտալ ծախսերի 50% փոխհատուցում այն տնտեսվարողների համար, որոնք ՀՀ գիտահետազոտական ինստիտուտներից, ԲՈՒՀ-երից որևէ մեկի հետ համատեղ վերջինիս տարածքում կստեղծեն և կգործարկեն միջազգային ճանաչված սերտիֆիկացիայով լաբորատորիաներ: Նշված լաբորատորիաների միջոցով ծառայություններ կմատուցվեն թե' տվյալ տնտեսվարողներին, թե այլ անձանց: Նախագծի երկրորդ հավելվածով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք իրենց աշխատանքներում կներգրավեն բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ), ովքեր վերջին 12 ամսվա ընթացքում չեն բնակվել Հայաստանում: Նախագծով ԲՈՈՒՄ սահմանումը առաջարկվում է տալ, որպես մասնագետ, ով կամ ավարտել է QS համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 համալսարններից որևէ մեկը և/կամ ունի առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ միջազգային ինդեքսներում տեղ գտած որևէ ընկերությունում: Փոխհատուցման չափը կարող է հասնել ընդհուպ մինչև աշխատավարձի 70%-ը, բայց ոչ ավել, քան 2,000,000 դրամ, եթե ԲՈՈՒՄ-ը ունի դոկտորական գիտական աստիճան և հիմնական աշխատանքին զուգընթաց դասաավանդում է նաև ՀՀ ԲՈՒՀ-երից որևէ մեկում:
Նախագիծը ներառվել է ՀՀ Կառավարության նիստի օրակարգում:
Հայաստանի ներդրումային խորհուրդը աջակցվում է ՎԶԵԲ-ի կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի (GGF) կողմից:
