22 հուլիսի 2025

ՓՄՁ Զարգացման Խորհրդի արտահերթ նիստ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ

DSC_1449

Հուլիսի 22-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի արտահերթ նիստ: 

 

Օրակարգում ներառված էր մեկ հարց` ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (վարչական ակտի բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում)։

 

Հարցը նախկինում քննարկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի 27-րդ նիստում, որի ժամանակ ՓՄՁ Խորհրդի անդամները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության գործընկերները բացասական դիրքորոշում էին հայտնել հարցի շուրջ:  Նիստի ընթացքում որոշվել էր, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, որից հետո հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդի նիստի շրջանակներում:

 

Նիստի սկզբում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց լրամշակված նախագիծը, 2024 թվականի վարչական ակտերին վերաբերող վիճակագրական տվյալներն ու նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Նրան հաջորդեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի Ժիրայր Խառատյանի զեկույցը: 

DSC_1487

Հաջորդիվ ելույթով հանդես եկան ՓՄՁ Զարգացման խորհրդի անդամները, մասնավորապես ելույթով հանդես եկան` «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Վահագն Համբարձումյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը, «Ամերիկայի Առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպության տնօրեն Աննա Ներսեսյանցը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն  Սարգիս Կարապետյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը, «ՖԻՆԱՐՄ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը և ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ իրավախորհրդատու` Հայկ Մալխասյանը: Զեկույեցով հանդես եկավ նաև  «Հայաստանի Շինարարների միության» ներկայացուցիչ Հրաչյա Մուրադյանը: Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Խորհրդի անդամներն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նախորդ նիստում, այս անգամ նույնպես արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ներկայացնելով բոլոր այն ռիսկերն ու խնդիրները, որոնք ներկայացված նախագիծը կարող է առաջացնել բիզնեսի համար՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ վարչական ակտի կասեցման համար զգալի վնասի ապացուցողական բեռը չի կարելի դնել բիզնեսի վրա։

Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատարյանը իր եզրափակիչ ելույթում ամփոփեց քննարկման հիմնական փաստարկները և հանձնարարեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին ուսումնասիրել վարչական ակտերին վերաբերող վիճակագրական և դրանց բողոքարկման վերաբերյալ տվյալները` տարբերակելով հարուցված, ինչպես նաև ավարտված և չավարտված վարույթները, որից հետո արդեն հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդրի նիստի շրջանակներում: