4 փետրվարի 2026

Ընդունված բարեփոխում. դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 3 դրամ (ներառյալ ԱԱՀ)

Dark Blue Modern Digital Marketing Webinar Facebook Post

2025 թվականին թողարկվել է ավելի քան 1,3 միլիարդ հատ դրոշմավորման ծածկագիր։ Այդ ծածկագրերի միավորի արժեքը 2025թ․ կազմել է 4.2 դրամ (ներառյալ ԱԱՀ), որի պարագայում ծածկագրերի ձեռքբերման համար բիզնեսի կատարած ծախսը  կազմել է ավելի քան 5.5 միլիարդ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

 

ՀՀ կառավարության 2025թ․ N 1943-Ն որոշմամբ դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գինը 2026 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 3 դրամ (ներառյալ ԱԱՀ)։ 

 

Հիմք ընդունելով 2025թ․ թողարկված ծածկագրերի քանակը՝ նոր գնի պարագայում բիզնեսը կխնայի մոտ 1.6 միլիարդ դրամ կամ նախկինում իրականացվող ծախսի 28.6%-ը։

 

Դրոշմավորման ծածկագրերին վերաբերող հարցը բարձրացվել էր ՓՄՁ պետություն–մասնավոր երկխոսության հարթակում և քարտեզագրվել IC Armenia փորձագիտական թիմի կողմից։ Այնուհետև IC Armenia փորձագիտական թիմի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունները քննարկվել են փոխվարչապետի գլխավորությամբ կայացած նիստում և հաստատվել Ազգային ժողովի կողմից՝ երկու փուլով։ Առաջին փուլում ընդունվեց, որ QR կոդի գինը կսահմանվի ոչ թե օպերատորի, այլ Կառավարության կողմից։ Իսկ դեկտեմբերի 25-ին կայացած Կառավարության նիստում արդեն հաստատվեց նոր գինը։

 

Նշված գինը նախատեսվում է կիրառել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։ 

2

Բացի այդ, կառավարության որոշմամբ նախատեսվում է իրականացնել 2025թ․ ձեռք բերված դրոշմապիտակների գնի սուբսիդավորում՝ նոր սահմանված գնի և նախկին գնի տարբերության չափով։ Ըստ այդմ, կսուբսիդավորվի 528 միլիոն հատ դրոշմավորման ծածկագիր, որի արժեքը կկազմի 1.5 միլիարդ դրամ։