26 ապրիլի 2023
Evaluation of cargo routes for Armenia and support mechanisms to boost export project officially launchedԿայացել է «Հայա
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Ապրիլի 13-ին տեղի ունեցավ «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանն խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցեցին ոլորտում աշխատող մասավոր հատվածի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, միջազգային կառույցների և պետական մարմինների պատասխանատու անձինք։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հետազոտական փուլի նախնական արդյունքները, որին հետևեց կարծիքների փոխանակում և մասնագիտական քննարկումներ։
Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Ծրագիրը միտված է Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։ Ծրագրի իրականացումը ներառում է մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, շեշտելով արտահանման ներուժի բացահայտման կարևորությունը, բոլոր հետաքրքրված կողմերի համագործակցային մոտեցումն այս հարցում։ Շատ կարևոր է այս փուլում լսել մասնավոր հատվածի արձագանքը, քարտեզագրել խնդիրներն ու առավել հասցեական լուծումներ մշակել՝ լիովին իրացնելու Հայաստանի արտահանման ներուժը։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց․ «Առևտուրը կարևոր շարժիչ ուժ է հանդիսանում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ կայուն հարաբերությունների համար: Այն պահանջում է արդյունավետ լոգիստիկ ուղիների առկայություն: Ուրախ եմ, որ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով Միացյալ Թագավորությունն աջակցություն է տրամադրում Էկոնոմիկայի նախարարությանը՝ բացահայտելու Հայաստանի արտահանման ողջ ներուժը և տրանսպորտային կարողությունների սահմանափակումները։ Այս վերլուծության արդյունքները կնպաստեն արդյունավետ, տվյալահեն քաղաքականության մշակմանը՝ ուղղված լոգիստիկ ծախսերի նվազեցմանն ու մրցունակության բարձրացմանը, և դռներ կբացեն միջազգային առևտրի խթանման համար: Սա առանցքային է Հայաստանի բարգավաճման և կայուն տնտեսական զարգացման համար»:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին, իր խոսքում նշեց․ «Հայկական արտադրանքի արտահանման ներուժը հասկանալը կօգնի տեղական բիզնեսին մուտք գործել նոր շուկաներ և ունենալ նոր հաճախորդներ՝ ավելացնելով վաճառքը և եկամուտները: Արդյունավետ բեռնափոխադրումների երթուղիների քարտեզագրումն ու գնահատումը առանցքային է Հայաստանի տնտեսության համար, քանի որ դա ազդում է երկրի արտահանման ներուժի վրա: Հուսով եմ, որ այս ծրագիրը նաև հիմք կծառայի հետագա համագործակցության համար և կստեղծի սիներգիա բոլոր շահագրգիռ կողմերի միջև»:
Ծրագրի փորձագիտական թիմը ներկայացրեց Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծություն։ Մասնավորապես՝ բոլոր հիմնական առկա և պոտենցիալ բեռների երթուղիների մանրամասն նկարագրությամբ, բեռների արտահանման (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) ծախսերի գնահատումով՝ ըստ նշված ապրանքների կատեգորիաների և ներմուծումների։
Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2018 թվականին հրապարակված լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի (LPI: Logistics Performance Index) գնահատված 160 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը, ունենալով 2.61 ինդեքսը։ Սև ծովը Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապվելու գլխավոր ծովն է։ Սև ծովի նավահանգստային համակարգը եվրոպական նավահանգստային համակարգում ընդհանուր առմամբ համարվում է երկրորդային։ Հայաստանի համար ներկայումս գործում են մեկ տեսակի և մուլտիմոդալ լոգիստիկ երթուղիներ, օրինակ՝ բեռնատարով Վրաստան-Լարսով դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ երկրներ, կամ բեռնատարով Վրաստան-Փոթի/Բաթում և նավերով դեպի ԵՄ/Ռուսաստան/աշխարհ: Այնուամենայնիվ, այս երթուղիները ունեն որոշակի թերություններ, ինչպիսիք են օրինակ անկախատեսելիությունը/անորոշությունը ձմռան եղանակային պայմանների, սեզոնային ծանրաբեռնվածության մակարդակը, անորոշությունը բարձր ծախսերի և մաքսային ընթացակարգերի պատճառով: Օդային բեռների տեղաշարժը սահմանափակ է բարձր գնի և դեպի Հայաստան թռչող բեռնատար ինքնաթիռների սահմանափակ քանակի պատճառով։ Օդային բեռնափոխադրումների պահանջարկը, ընդհանուր առմամբ, սահմանափակված է ինքնարժեքով, որը սովորաբար 4-5 անգամ բարձր է ավտոմոբիլային տրանսպորտից և 12-16 անգամ, քան ծովայինը: Սակայն, օդային բեռնափոխադրումների ճանապարը առավելագույնս անկախություն կարող է բերել արտահանողներին, և բավական գրավիչ է տնտեսության զարգացման տեսանկյունից։
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է համապատասխան պետական աջակցության մեխանիզմների մշակում այն տնտեսվարողներին համար, որոնք ներգրաված են արտահանման, փոխադրումներ իրականացնելու և լոգիստիկ ծառայություններ մատուցելու ոլորտում, ինչպես նաև այդ առաջարկվող մեխանիզմների տնտեսական մոդելների մշակում ր հնարավոր տնտեսական ազդեցության գնահատում։
Ծրագրի հետ կապված բոլոր թարմացումները կհրապարակվեն մեր կայքի նորություններ բաժնում։