6 ապրիլի 2025

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 32-րդ նիստ` ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ

489426336_1093389472830435_5230550249812878674_n

Ապրիլի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 32-րդ նիստը: 

 

Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցը: Մասնավորապես՝ - Ապրանքների վերադարձի դեպքում գործարքը/հաշվարկային փաստաթղթի ճշգրտվում հնարավորության ընդլայնում

- Շրջհարկ վճարողի կողմից չփաստաթղթավորված ձեռբերումների դեպքում հարկային գործակալի պարտավորությունը կատարելու պարագայում տուգանքի բացառում 

- Ներմուծման և արտահանման գործարքների ժամանակ արտարժույթի առք ու վաճառքի գործարքների հարկային հաշվառման կանոնների հստակեցում և համակարգում 

- Անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ հաշվանցման որոշ խնդիրների վերաբերյալ 

 

ՓՄՁ Զարգացման Խորհրդի անդամները նիստի ընթացքում իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցի շուրջ` հնչեցնելով շատ կարևոր կարծիքներ ու առաջարկություններ: Մասնավորապես, հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը հայտնեցին` Վլադիմեր Շատվերովը` «ԹՈՒԲԻ» բիզնեսի աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ, «Հայաստանի գործատուների հանրապետական միության» փորձագետ Հասմիկ Հարությունյանը, Մոտիվ Քոնսալթինգ ընկերության տնօրեն Արթուր Հակոբյանը: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ 

 

Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները առարկություններ չունեն ներկայացված հարցերի շուրջ և IC Armenia, ինչպես նաև խորհրդի անդամների հետ համատեղ, աշխատանքային կարգով կլրամշակվի նախագիծը։ Հայաստանի ներդրումային խորհրդի թիմը գալիք տասնօրյակում հանդիպում կունենա ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների հետ՝ մանրամասն քննարկելու օրենքի ակնկալվող  փոփոխությունները: