6 մարտի 2025
ՓՄՁ Զարգացման Խորհրդի նոր անդամներ
Այլ
Խորհրդի նիստեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ Խորհուրդը նոր անդամներ ունի:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ իր գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամ են դարձել՝
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը:
2B Բիզնես Աջակցության Հիմնադրամը,
Իրազեկ Հարկատու Հասարակական Կազմակերպությունը,
Խորհրդի հերթական ռոտացիայի փուլում հայտարարվել է բաց մրցույթ։ Ընտրվել են անդամները՝ հաշվի առնելով նաև ՓՄՁ խորհրդի ընթացքում տեղի ունեցած քննարկումները:
Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունն ունի 14112 անդամ ընկերություն, ներկայացնելով ՀՀ-ում գործող ընկերությունների մոտ 20%-ը, որոնք ներկայացնում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները: Նրանց ներքո աշխատում է մասնավոր հատվածի ընդհանուր աշխատողների թվի շուրջ 40%-ը: ՀԳՀՄ միավորում է 32 ոլորտային և տարածքային միություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ և ՀՀ բոլոր մարզերը:
2B Բիզնես Աջակցության Հիմնադրամը տարեկան աշխատում է ավելի քան 900 գերփոքր և փոքր բիզնեսների հետ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրելով օրենսդրական ու վարչարարական խնդիրները։ Հիմնադրամը տրամադրում է տեղեկատվական նյութեր, կազմակերպում սեմինարներ և ապահովում հետադարձ կապ, որպեսզի փոքր բիզնեսները տեղեկացված լինեն օրենսդրական փոփոխություններին և կարողանան հեշտությամբ կողմնորոշվել։
Իրազեկ Հարկատու ՀԿ-ն աշխատում է 600-ից ավելի փոքր բիզնեսների հետ։ Կազմակերպությունը իրականացնում է սեմինարներ, վարում տեղեկատվական ալիքներ և նպաստում շահառուների իրազեկվածության բարձրացմանը։
Ինչպես նաև, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա ՀԿ–ին, տրվել է դիտորդի կարգավիճակ, որի շրջանակում կազմակերպությունը հնարավորություն ունի խնդիրներ ներկայացնելու հարթակում։ Հաշվապահների ասոցիացիայի անդամներն աշխատում են ավելի քան 5000 բիզնեսի հետ 12 մարզերում, ամենօրյա ռեժիմով քարտեզագրում են գերփոքր և փոքր բիզնեսին վերաբերելի խնդիրներ։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մասնավոր հատվածը ներկայացնող անդամները ներկայացնում են օրենսդրական բնույթի խնդիրները, իսկ ՎԶԵԲ-ի կողմից ձևավորված IC Armenia-ի իրավաբանների և տնտեսագետների թիմը իրականացնում է փորձագիտական աջակցություն օրենսդրական բարեփոխման համար։
ՓՄՁ Զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի կառուցվածքի մասին ավելին՝ https://icarmenia.am/hy/structure/