23 մարտի 2025
Մոնիթորինգ. 30 օր պարենային, 60 օր ոչ պարենային ապրանքի վճարման ժամկետ
Այլ
Ենթախորհրդի նիստեր

Տնտեսական Մրցակցության մասին օրենքում փոփոխությունների շրջանակում սահմանավել է, որ առևտրային ցանցերն այսուհետ օրենքով պարտավորոված են ունենալ կայք, սահմանել մուտքի և ելքի հավասար կանոններ, ունենալ պայմանագիր մատակարարի հետ և մատակակարին վճարել 30-օրյա ժամկետում՝ պարենային ապրանքների և 60-օրյա ժամկետում ոչ պարենային ապրանքների համար։
Մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք խախտել են օրենքով սահմանված կանոնը, արդեն ընդունվել են վարչական վարույթներ:
Ստորև ներկայացնում ենք «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվությանն միջոց կիրառելու մասին ՄՊՀ որոշումը: Ընկերության նկատմամբ նշանակվել է խոշոր չափի տուգանք:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, 2025 թվականի մարտի 11-ի նիստում քննարկելով «Բագրատ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը, որոշեց.
1. «Բագրատ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գյուղատնտեսական արտադրանք մատակարարող ֆիզիկական անձանց հանդեպ ունեցած պարտավորությունները Օրենքով սահմանված ժամկետում չմարելը որակել որպես բանակցային ուժեղ դիրքի չարաշահում:
2.Օրենքի խախտման համար «Բագրատ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ նշանակել 30 113 000 (երեսուն միլիոն հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամի չափով տուգանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պատճենը «Բագրատ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ կետը դրանով նշանակված տուգանքը մինչեւ սույն որոշման անբողոքարկելի դառնալը չվճարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:
Ավելին՝ ՀՂՈՒՄ