3 ապրիլի 2024

Նախարար Պապոյանը գլխավորեց ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի նիստը

04

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացավ ՓՄՁ ենթախորհրդի նիստը։

 

 Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցեց նախորդ նիստին ներկայացված առաջարկների կատարման ընթացքի մասին, ապա ակտիվ քննարկում ծավալվեց օրակարագային հաջորդ հարցի շուրջ:

Երբ փոխում ենք հողի նպատակային նշանակությունը, կադաստրային արժեքների տարբերությունը պետք է վճարել միանգամից, ինչը երբեմն մեծ ֆինանսական բեռ է առաջացնում ներդրողների համար: Այդ իսկ պատճառով էլ քննարկվեց կադաստրային արժեքի տարբերությունը տարաժամկետելու հնարավորությունը, ինչի ներդրման արդյունքում նախատեսվում է  բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։

 

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: