21 դեկտեմբերի 2024

IC Armenia-ի Փոխարկելի Պարտքի (Convertible Note) բարեփոխոմը հաստատվել է Կառավարության կողմից

454717483_813958104217872_4720368786099651206_n

Ընկերության գործունեության ֆինանսավորման երկու ավանդական եղանակներն են պարտքային (debt) և բաժնեմասնակցային (equity) ֆինանսավորումը: Այնուամենայնիվ ներկայումս թե' աշխարհում,և թե՛ Հայաստանի Հանրապետությունում մեծացել է երկու եղանակների տարրերի համակցմամբ ներդրումների կատարման համար մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Convertible Note (C-note) (փոխարկելի պարտավորագիր) պայմանագրերը հանդիսանում են միջազգայնորեն տարածում ստացած ներդրումային գործիք, որի միջոցով իրականացվում է ստարտափ (start-up) և զարգացման նախնական փուլում (early stage) գտնվող ընկերությունների կամ այլ ընկերությունների ֆինանսավորումը: ՍԵՅՖ պայմանագրերի հետ զուգահեռ այն հատկապես լայնորեն կիրառվում է տեխնոլոգիական ընկերություններում ներդրումների կատարման համար, վենչուրային ֆոնդերի և այլ ներդրողների գործունեության մեջ:

Օտարերկրյա և տեղական ներդրումային ու վենչուրային ֆոնդերի, բիզնես-հրեշտակների հետ քննարկումները, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների (ԱՏՁՄ, ՖինԱրմ, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ և ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ՝ ընդհանուր առմամաբ ՏՏ ոլորտի ավելի քան 800 բիզնեսի շահեր ներկայացնող այլ կազմակերպությունների), որ նշված ինստիտուտի ներդրումը  հանդիսանում է Հայաստանյան ստարտափ և այլ ընկերություններում ներդրումներ ներգրավելու առաջնային խնդիր։ Հայաստանյան BANA, AICA, FORMULA հրեշտակ ներդրողների ցանցերին կատարված հարցման շրջանակում պարզվել է, որ վերջիններիս տարեկան շահառուների թիվը կազմում է 1200-1300 ստարտափ, որոնցից 92%-ը ընգծել են փոխարկելի պարտքի (convertible debt/note) կարգավորումների բացակայությունը, որպես ներդրումներ ներգրավելու հրատապ խնդիր: Ըստ հարցման նախնական գնահատականի, կարգավորումների բացակայության պայմաններում տարեկան 1200 ստարտափ չեն կարողացել վերջին 3 տարվա ընթացքում $60,000,000 համարժեք ներդրումներ ներգրավել Հայաստան, յուրաքանչյուրը միջինում $50,000 համարժեք ներդրում մինչսաղմնային (pre-seed) փուլում:

Ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումները և ֆինանսական համակարգի ներկայացուցիչների կողմից արտահայտված դիրքորոշումները ևս վկայում են նշված գործիքի պահանջված լինելու մասին։

Փոխարկելի պարտքի մեխանիզմը հնարավորություն է ընձեռում ներդրողներին և ներդրումներ փնտրող ընկերություններին բալանսավորել ռիսկերը և ավելի փոխշահավետ համաձայնությունների գալ։ Մասնավորապես, նման ֆինանսական ներդրումներ կատարելիս ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդ ներդրումը վերածել բաժնեմասի, այլ ոչ ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով: Միաժամանակ ընկերության մասնակիցները/բաժնետերերը չեն ցանկանում նախնական փուլում կառավարման հնարավորությունից հրաժարվել՝ ներդրողին բաժնեմաս/բաժնետոմս տրամադրելով։

Նման մոտեցումը հաճախ  շահավետ է նաև ընկերության համար, որը կարող է համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ և այլն) ներգրավել ներդրումներ` ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որոնց դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի:

Միաժամանակ, փոխարկելի պարտքի միջոցով ներդրումների կատարումը ստարտափների համարընդունված եղանակ է նաև միջազգային փորձի տեսանկյունից: Նման հնարավորություն սահմանված է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իռլանդիայում, Սինգապուրում, Բելառուսում և այլն:

Չնայած դրան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ խոչընդոտում են փոխարկելի պարտքի մեխանիզմների կիրառմանը և/կամ չեն սահմանում դրա կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր: Նման խնդիրներ իրենց հերթին առաջացնում են ՏՏ ոլորտի ներդրողների դժգոհությունը, նվազեցնում են ՀՀ ընկերություններում նրանց կողմից ներդրումներ կատարելու ցանկությունը և բացասաբար են անդրադառնում ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչության վրա։

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածն արգելում են ձեռք բերված բաժնետոմսի/բաժնեմասի դիմաց վճարման պարտավորությունից ազատել համապատասխանաբար բաժնետիրական ընկերության բաժնետիրոջը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին, ինչը հաճախ մեկնաբանվում է որպես փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի/բաժնետոմսերի տրամադրման արգելք, քանի որ այդ դեպքում փոխարկման արդյունքում փոխառության նախկինում ստացված գումարը կհաշվանցվի որպես բաժնետոմսի/բաժնեմասի համար վճարում:

Այս առումով հարկ է նշել, որ առնվազն բաժնետիրական ընկերությունների մասով ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է պարտքից բաժնեմասնակցության փոխարկման հնարավորություն` փոխարկելի պարտատոմսերի փոխարկման միջոցով` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, սակայն նման հնարավորություն նախատեսված չէ ոչ ՍՊԸ-ների համար, ոչ էլ բաժնետիրական ընկերությունների կողմից այլ պարտքային գործիքներով ներգրավված փոխառությունների համար:

Հատկանշական է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14 դեկտեմբերի 2022 թվականի «Ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ» թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ արդեն իսկ կարևոր քայլ է կատարվել նշված խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, նշված պարզաբանմամբ նշվել է, որ «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարող են ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություններին մեզանին ֆինանսավորում տրամադրել (mezzanine finance) և, հետևաբար, ձեռք բերել այդ կազմակերպությունների բաժնետոմսերը այդ կազմակերպության նկատմամբ պահանջների հաշվանցով, եթե գործարքն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտքի դիմաց կապիտալի մասնակցության հնարավորություն և գործարքը հաստատվել է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով:»

Այնուամենայնիվ նշված պարզաբանումը անդրադարձ է կատարվում միայն ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից նման գործիքների կիրառմանը, ինչպես նաև չկարգավորված է մնում նման պայմանագրերի կնքման և բաժնեմասի/բաժնետոմսի փոխարկման ընթացակարգը:

Մատնանշված խնդիրները քարտեզագրվել են և դրանց լուծումը կարևորվել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ 19.06.2024 թ. կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում։ess of companies.

6_6_690542a095

Փոփոխություններով լրացումներ են կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Մասնավորապես, սահմանվել է, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Նաև սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։

Կարգավորվել են նաև փոխարկելի փոխառությունը արտարժույթով տրամադրելու դեպում փոխարկման առանձնահատկությունները։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում ՀՀ դրամով` փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Ընդ որում, արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով պետք է սահմանվի, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում է ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է ՀՀ դրամի նույն օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։

 

Կանոնակարգվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը:

Այսպես, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պարագայում, առաջարկվում է սահմանել, որ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը կարող է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունել։ Ըստ առաջարկվող կարգավորումների՝ ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի, որով ՍՊ ընկերությունը հանդիսանում է փոխառու, փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում  ընկերության գործադիր մարմնին է ներկայացնում դիմում` ընկերության մասնակից հանդիսացող փոխատուի դեպքում` ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ` փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով լրացուցիչ ավանդի ներդրման հիման վրա նրա բաժնեմասի անվանական արժեքի` այդ չափով ավելացման և փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու, իսկ ընկերության մասնակից չհանդիսացող փոխատուի դեպքում` նրան ընկերություն ընդունելու, ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման, և փոխատուի կողմից փոխարկելի փոխառությամբ սահմանված գումարի չափով ավանդի ներդրման հիման վրա բաժնեմաս տրամադրելու (փոխարկման եղանակով ավանդների ներդրման արդյունքների հաստատման) և ընկերության կանոնադրության փոփոխությունները հաստատելու մասին որոշում կայացնելու մասին: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա դիմումը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։

 

Ինչ վերաբերում է բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն փոխարկման գործընթացին, սահմանվել է, որ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմնին ներկայացնում է փոխարկման գրավոր պահանջ, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Նշված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց, իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին դրանց տեղաբաշխման համար սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանների վրա հասնելուց հետո 60-օրյա ժամկետում Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:

Բարեփոխման շրջանակում նաև հստակեցվել են փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման և դրանով ստանձնված պարտավորությունների կատարման հետ կապված հարկային հետևանքները, մասնավորապես սահմանվել է, որ փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա վճարման ենթակա տոկոսները բաժնետոմսի կամ բաժնեմասի փոխարկման դեպքում այդ տոկոսները համարվում են վճարված փոխարկման պահին։