4 դեկտեմբերի 2024

Հայաստանյան արտադրողների սերտիֆիկացման աջակցության ծրագիր․ նոր բարեփոխում IC Armenia-ի կողմից

IMG_0851

Նախագծի ընդունման նպատակն է մասնակի փոխհատուցել արտադրատեսակների արտադրության նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգերի պահանջներին համապատասխան սերտիֆիկացման ծախսի և (կամ) խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարները, ինչը կնպաստի հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրում աշխարհագրության ընդլայնմանը, առևտրային շուկաների դիվերսիֆիկացմանը և արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը։Միջազգային շուկաներ դուրս գալու սկզբնական փուլում գործարարները բախվում են արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման մեջ որակի կառավարման համակարգի ներդրման հետ կապված ծախսերի խնդրին։ Դրանք հաճախ վաճառքի ծավալներին անհամարժեք մեծ են, սակայն կարևոր են և կարող են հանդիսանալ երաշխիք արտադրանքի՝ անվտանգության նվազագույն չափանիշներին համապատասխանության, իսկ որոշ դեպքերում՝ բարձր որակն ու մրցունակությունն ապացուցելու համար։ Աջակցության տրամադրումը կնպաստի առևտրի դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելու և արտադրանքի բարեհաջող առաջմղումն ապահովելու համար:

Գործարարների հետ քննարկումները վկայում են, որ առկա է արտադրական գործընթացներում որակի կառավարման համակարգեր ներդնելու կարևորության գիտակցության աճ, վերջինս նաև կարևոր գործոն է արտերկրի տարբեր գործընկերների հետ հայկական ապրանքների վաճառքի վերաբերյալ բանակցություններ վարելու տեսանկյունից։ Սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր։ Վիճակագրությունը ևս վկայում է, որ որակի կառավարման միջազգայնորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից և համանման երկրների հետ համեմատության մեջ։ Արտադրության որակի կառավարման համակարգեր ունեցող  բիզնեսների թվով Հայաստանը զիջում է համեմատվող բոլոր երկրներին՝ բացառությամբ Ղրղզստանի և Տաջիկստանի։ Այս պայմաններում առևտրային շուկաների դիվերսիֆիկացիայի հնարավորությունները խիստ սահմանափակ են, քանի որ ՀՀ-ի համար ավանդական շուկաներից դուրս գործում են արտադրանքին և արտադրության գործընթացներին ներկայացվող ավելի բարձր պահանջներ, որոնք հավաստվում են միջազգայնորեն ընդունված կազմակերպություններից ստացած գնահատման փաստաթղթերով՝ սերտիֆիկատներով։ Սերտիֆիկացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ ծախսերի իրականացում՝ կապված խորհրդատվության ստացման, արտադրության կազմակերպման գործընթացների լավարկման և բուն սերտիֆիկացման գործընթացի վճարների հետ։ Որպես կանոն, սերտիֆիկացման պայմանագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, քանի որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է աուդիտի անցկացում։Խորհրդատվության վճարը ձևավորվում է հետևյալ կերպ՝Փորձագետի օրական վճարը  միջինում կազմում է 100.000 դրամ։ Նվազագույնը պահանջվում է 45 աշխատանքային օր (ԻՍՕ 9001 և 14001), իսկ ISO 22000-ի դեպքում՝ մոտ 120 օր։ Նշված ծախսերին ավելանում է նաև սերտիֆիկացման միանվագ գումարը (գումարների կողմնորոշիչ չափերը բերված են նախագծում)։Հաճախ տնտեսավարողները չեն ունենում բավարար գումար՝ նշված գործընթացներն իրականացնելու համար, ինչը խոչընդոտում է վերջիններիս՝ դիտարկելու արտահանման առավել լայն աշխարհագրություն։ 

IMG_1103

Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված սերտիֆիկացման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։ Փոխհատուցումն իրականացվում է  հետևյալ չափերով՝ա. ISO 9001 և ISO 14001 հավաստագրերի դեպքում` հավաստագրման ծախսի 100%-ի չափով (բայց ոչ ավելի քան 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ     ) և խորհրդատուի ծառայության դիմաց շահառուի կողմից կատարված վճարումների 50%-ի չափով (բայց ոչ ավելի քան 1,     500,000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ     դրամ),բ. Global G.A.P., ISO 22000 և FSSC 22000 հավաստագրերի դեպքում` հավաստագրման ծախսի 100%-ի չափով (բայց ոչ ավելի քան 1 500 հազար դրամ) և խորհրդատուի ծառայության դիմաց շահառուի կողմից կատարված վճարումների 50%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3 000 հազար դրամ),գ. «օրգանական», «բիո» և «վայրի հավաք» հավաստագրերի դեպքում` հավաստագրման ծախսի 100%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 հազար դրամ):