4 դեկտեմբերի 2023

Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման ծրագիր

12

Փորձ և վերապատրաստում` եկամտային հարկի վերադարձի դիմաց

 

Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատուժի առկա բացերը մեղմելու նպատակով գործարկվել է Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը, որին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս: 

Մշակող արդյունաբերության գործատուներին փոխհատուցելով մեկ տարվա եկամտահարկը այն աշխատողների համար, ովքեր կատարել են անընդմեջ 12 ամվա  աշխատանք` ծրագիրը նախատեսում է ներգրավել շուրջ 3000 նոր աշխատողների տարբեր ոլորտներում: Այս քայլը ոչ միայն ուժեղացնում է աշխատաշուկան, այլև ստեղծում է կայուն աճի հնարավորություններ՝ մեղմելով կառուցվածքային անհավասարակշռությունը և հզորացնելով բազմազան աշխատուժը:

 

ԻՆՉՈ՞Ւ ՄՇԱԿԵԼ ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Վերջին տարիներին աշխատուժի նկատմամբ շարունակ աճող պահանջարկն ուղեկցվում է որակավորված մասնագետների առաջարկի անբավարարությամբ, ինչի հետևանքով տնտեսավարողներն իրենք են իրականացնում որակավորման կամ վերապատրաստման գործողություններ: Դա հիմնականում իրականացվում է աշխատողին աշխատանքին զուգահեռ սովորեցնելու մեթոդով, ինչը պահանջում է ֆինանսական, տեխնիկական և տարածքային ռեսուրսներ։  

Որակավորման և վերապատրաստման գործընթացում առաջանում են մի շարք խնդիրներ․

  • աշխատանքի միջոցով անհրաժեշտ հմտությունները ձևավորելու փորձի արդյունքում ոչ բոլոր սկսնակ աշխատողներն են բավարարում տնտեսվարողի պահանջները, 

  • որոշակի հմտություն ձեռք բերելուց անմիջապես հետո աշխատողները  անցնում են այլ գործատուի մոտ աշխատանքի, 

  • սկսում են զբաղվել ինքնագործունեությամբ, որը կարճաժամկետում հանգեցնում է աշխատանքային հարաբերությունների դադարեցման,

  •  չունենալով համապատասխան փորձառություն` աշխատողները փչացնում են հումքը ու սարքավորումները` վնաս պատճառելով բիզնեսին:

Արդյունքում ժամանակի և վարչարարական ռեսուրսի ծախս է կատարվում ` չլուծելով հիմնական խնդիրը` աշխատողների պակասի լրացումը:

Մյուս կողմից, առկա են մեծ թվով անձինք` այդ թվում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներ կամ դրանք նոր ավարտած, ինչպես նաև վերաորակավորման կարիք ունեցող անձինք, ովքեր ցանկանում են աշխատել, սակայն չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:

 Նշված խմբերից հատկապես խոցելի են ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, ինչպես նաև բարձր տարիքային խմբերում գտնվողները:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջացել խթանելու տնտեսավարողներին, որպեսզի վերջիններս աշխատանքի ընդունեն և վերապատրաստեն ոլորտում աշխատանքային փորձ չունեցող հնարավորինս շատ աշխատողների` մեղմելով թե' իրենց, թե' աշխատաշուկայում առկա կառուցվածքային խնդիրները:

Խնդիրը քարտեզագրվել է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ խորհրդի կողմից, որի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ 

Ծրագրով առաջարկվում է հետևյալը.

 

  • Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները:

 

  • Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում ՀՀ քաղաքացի անձանց, ովքեր նախորդ 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները: (Առկա են այլ պայմաններ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ)

 

Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ 

 

Ծրագրով նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 3000 նոր աշխատողների ներգրավում մշակող արդյունաբերության տարբեր ոլորտներ:

Այն կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից նոր աշխատողների` այդ թվում աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում ուսուցմանը և երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը: 

Արդյունքում` կմեղմվեն աշխատաշուկայի կառուցվածքային անհամապատասխանությունները, կկանխվի աշխատողների բարձր հոսունության մակարդակը և կլրացվի աշխատուժի առաջարկի բացը` տնտեսվարողների համար ապահովելով կայուն և կանխատեսելի աճի հնարավորություն:

 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ` 

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակեր­պություն­ները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում միկրոձեռնար­կա­տիրության սուբյեկտ հանդիսացող (հանդիսացած) տնտեսավարողների՝

ա. որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտա­վորություններ, և

բ. որոնց դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկա­յացված շրջանառության առնվազն 80%-ը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» խմբում ներառված գործունեության տեսակներից։

 

Եկամտային հարկի վերադարձը նախատեսվում է. 

 

  • Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները:

 

  • Եթե մշակող արդյունաբերության ճյուղի գործատուները աշխատանքի են վերցնում և 1 տարի վերապատրաստում և վարձատրում ՀՀ քաղաքացի անձանց, ովքեր նախորդ 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում, ապա 12 ամիսը լրանալուն պես, բիզնեսին վերադարձվում է այդ անձի մասով տարվա ընթացքում վճարված եկամտային հարկի գումարները (առկա են այլ պայմաններ, որոնց կարելի ծանոթանալ այստեղ):

 

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ ԾՐԱԳՐԻՆ

 

Անհրաժեշտ է լրացնել հատուկ սահմանված հայտը և դիմումը, և ունենալ աշխատողի կողմից ստորագրված գրավոր համաձայնություն: Աջակցությունը ստանալու նպատակով շահառուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին ներկայացնում է դիմում, որի ներկա­յացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։

 

 Դիմումը ներկայացվելու պահին ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ եղանակով ստուգվում են սույն միջոցառմամբ սահմանված պայմանների բավարարման հիմքերը: Չբավարարելու դեպքում դիմումը հնարավոր չի լինում հանձնել և այդ մասին տեղեկացվում է դիմումը ներկայացնողին։ Սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթաց­քում աջակցության գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ շահառուի բանկային հաշվին:

 

Բոլոր մանրամասներին, ներառյալ դիմումի և հայտի ձևերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն որոշումը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Աջակցության չափը. 1 աշխատողի հաշվով ոչ ավելի քան 500.000 ՀՀ դրամ 1 տարվա կտրվածքով