4 մարտի 2025
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 26-րդ նիստ` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ
Այլ
Խորհրդի նիստեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի 2025 թվականի առաջին նիստը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում Խորհրդի անդամների ռոտացիան և Խորհրդի աշխատակարգի քննարկման արդյունքները:

Շարունակելով, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց 2024 թվականի ընթացքում Խորհրդի շրջանակներում քննարկված նախաձեռնությունները, մասնավորապես՝
Մշակող արդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից նոր աշխատողների` այդ թվում աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավումը և աշխատանքային պայմաններում ուսուցումը խրախուսող միջոցառում,
Առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումներ,
ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում (««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ),
Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրում («ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ),
E-draft հարթակում տեղադրված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Փորձաքննության արդյունքների համաձայն երկակի նշանակության ապրանքներ չհանդիսացող ապրանքների արտահանման և ռազմական նշանակության ապրանք չհանդիսացող ապրանքների ներմուծման ժամանակ կրկնակի փորձաքննության անհրաժեշտությունը բացառելուն ուղղված կարգավորումների ներդրում («Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր).
Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության ներդրում («ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրության մի շարք խնդիրների վերաբերյալ (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)
2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի հիման վրա ապրանքների (QR կոդերով) դրոշմավորման հետ կապված խնդիրների վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)
ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության վերսկսում չհամարվելու դեպքերի թվարկման ոչ համապարփակ բնույթի վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)
ՀՀ հարկային օրենսգրքի 388-րդ հոդվածի 4-րդ մասը գանձապահի գործառնությունների մասով հարկային օրենսգրքում ամրագրման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)
Կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայում,
Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնություն («ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրում («ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ),
Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրաբերությունների ծավալը մեծացնելու նպատակով (««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ),
Օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանում, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում
Գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորություն («Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդերի սխալ տպագրման դեպքում (իրականությանը համապատասխանող ապրանքի անվանման տպագրման պայմաններում) ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանում: («Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ (Ենթախորհրդի նիստից)
Այնուհետև ներկայացվեց E-draft հարթակում հրապարակված` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» oրենքի նախագծի վերաբերյալ (աշխատաժամանակի կրճատում՝ օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը) հարցը։
Նշված հարցի շուրջ Խորհրդի անդամները հանդես եկան բացասական դիրքորոշմամբ: Հարցի զեկուցող Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացրեց իրենց կողմից կատարված հետազոտությունը` Պե՞տք է արդյոք կրճատել նորմալ աշխատաժամանակը թեմայով: Շարունակելով քննարկումը` իրենց ելույթներում բացասական դիրքորոշում հայտնեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Էդիտա Ղազարյանը: