23rd October 2024

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 29րդ նիստ

image
  • Խնդիր 1

    E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է. ● Ստուգման ակտի նախագծի դեմ առարկելու տնտեսավարողների հնարավորության վերացում, ● Առանց հստակ հիմքերի և ընթացակարգի` «ուսումնասիրություն»-ների իրականացման հնարավորության ստեղծումը, ● Ծանուցման ոչ հստակ մեխանիզմների ներդրումը, ● Տեսչական մարմինների կողմից ստուգումներն իրականացնելու մասին նախնական ծանուցման պահանջի վերացում։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։

  • Խնդիր 2

    E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է. ● Սահմանել, որ հարկ վճարողը պարտավոր է ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը, ● Որ հարկային մարմինն իրավունք ունի առանց դատարանի որոշման առգրավելու բջջային հեռախոսները և նամակագրություն, ● Սահմանել, որ ՀԴՄ ծրագրին արտաքին արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում տնտեսավարողը կկրի պատասխանատվություն անկախ այն հանգամանքից, թե սխալը նրա կողմից կատարված ծրագրային միջամտության արդյունք է թե ոչ: (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։

  • Խնդիր 3

    ՍՊԸ միակ մասնակից ֆիզիկական անձի կողմից՝ որպես ՍՊԸ տնօրենի իրավասություններ իրականացնող կառավարիչ կամ չվճարվող տնօրեն հանդես գալու հնարավորության մասին։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ ՍՊԸ-ի կազմակերպաիրավական ձև ունեցող բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։