19th May 2025

ՓՄՁ Զարգացման խորհդրի 27-րդ նիստ

image
  • Հարց 1

    Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցում`

  • Հարց 2

    Անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրի վերաբերյալ։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ գյուղատնտեսության և մշակող արդյունաբերության ոլորտներում գործող՝ ՓՄՁ սուբյեկնտերին)

  • Հարց 3

    Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի կողմից նախաձեռնված` «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով մի շարք խնդրահարույց կետեր են առաջարկվում. ● Ստուգումներն իրականացնելու մասին նախնական ծանուցման պահանջի վերացում, իսկ որոշ դեպերում ընդհանրապես առանց ստուգման հանձնարարագիրը տնտեսավարողն ներկայացնելու ստուգման իրականացում, ● Տնտեսավարողների ծանուցման ոչ հստակ մեխանիզմների ներդրում, ● Ոչ բավարար կարգավորված «ուսումնասիրություն»-ների ներդնում։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։

  • Հարց 4

    E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (վարչական ակտի, բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում) (Հարցը վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։