25th January 2023
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 19-րդ նիստ
Խնդիր 1
Բարձր որակավորում ունեցող աշխատողների ներգրավումը խրախուսող փաթեթ (ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի №1224-Լ որոշում), Առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումներ, Ոչ ակտիվ հարկատու կազմակերպությունների` պարզեցված կարգով լուծարման վերաբերյալ կարգավորումներ («Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր)
Խնդիր 2
Հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի կանխատեսելի և ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրում («ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ)
Խնդիր 3
ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում (««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Խնդիր 4
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցում (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)