7th April 2023

ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 15-րդ նիստ

image
  • Հարց 1

    Նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի զեկուցում` ● Հարկային օրենսգրքում փոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը մեծացնելու նպատակով ● Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետի 25 տարվա վերին շեմի վերանայում ● Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի վերարբերյալ նախագիծ ● Մշակող արդյունաբերության ոլորտում մասնագետների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծ

  • Հարց 2

    Գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորություն

  • Հարց 3

    Օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանում, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում (««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, «Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)

  • Հարց 4

    Զուտ ակտիվների բացասական մեծության պարագայում ՍՊԸ-ների լուծարման պահանջի վերանայում (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)

  • Հարց 5

    ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից ներկայացված հրատապ հարցեր. • Վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդիր, • ԱՁ-ների համար ակտիվների և պարտավորությունների հաշվառման պահանջների սահմանմանն առնչվող խնդիրներ, • Միկրոձեռնարկատիրության համակարգի պայմանների վատթարացման հետ կապված հարցեր: