Խորհրդի նիստեր
30
ԵՆԹԱԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐ
25
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐ
650
ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐ
6th December 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 30-րդ նիստ
Խնդիր 1
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ (հարցը ներառվել է արտահերթ` հրատապությունից ելնելով)։
Խնդիր 2
«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ (պետական և համայնքային հողերում բազմամյա տնկարկների հիմնման և ներդրումների ներգրավման որոշ խթանների վերաբերյալ)
Խնդիր 3
Տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների որոշ հիմնահարցերի քննարկում
Խնդիր 4
Պասիվ եկամուտ ստացող ֆիզիկական անձի մահվան դեպքում տնտեսավարողների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված բացասական հետևանքների կիրառման խնդիրների վերաբերյալ։
25th September 2024
ՓՄՁ Զարգացման խորհդրի 25-րդ նիստ
Խնդիր 1
E-draft հարթակում տեղադրված` մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ մասնագիտական աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող ՓՄՁ սուբյեկնտերին)։
23rd October 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 29րդ նիստ
Խնդիր 1
E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է. ● Ստուգման ակտի նախագծի դեմ առարկելու տնտեսավարողների հնարավորության վերացում, ● Առանց հստակ հիմքերի և ընթացակարգի` «ուսումնասիրություն»-ների իրականացման հնարավորության ստեղծումը, ● Ծանուցման ոչ հստակ մեխանիզմների ներդրումը, ● Տեսչական մարմինների կողմից ստուգումներն իրականացնելու մասին նախնական ծանուցման պահանջի վերացում։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։
Խնդիր 2
E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է. ● Սահմանել, որ հարկ վճարողը պարտավոր է ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման օրը ներկայացվող գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով նույն օրը տրամադրել հաշվապահական հաշվառում և (կամ) առևտրային գործունեություն վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրեր կամ դրանց միջոցով ստեղծված ֆայլի պատճենը, ● Որ հարկային մարմինն իրավունք ունի առանց դատարանի որոշման առգրավելու բջջային հեռախոսները և նամակագրություն, ● Սահմանել, որ ՀԴՄ ծրագրին արտաքին արտաքին (առևտրային) ծրագրերին ինտեգրած լինելու դեպքում տնտեսավարողը կկրի պատասխանատվություն անկախ այն հանգամանքից, թե սխալը նրա կողմից կատարված ծրագրային միջամտության արդյունք է թե ոչ: (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։
Խնդիր 3
ՍՊԸ միակ մասնակից ֆիզիկական անձի կողմից՝ որպես ՍՊԸ տնօրենի իրավասություններ իրականացնող կառավարիչ կամ չվճարվող տնօրեն հանդես գալու հնարավորության մասին։ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ ՍՊԸ-ի կազմակերպաիրավական ձև ունեցող բոլոր ՓՄՁ սուբյեկնտերին)։
18th September 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 28-րդ նիստ
Խնդիր 1
E-draft հարթակում տեղադրված` մաս¬նա¬գիտական աշխատանք¬ների կատարումը և ծառա¬յությունների մատուցումը հարկման հատուկ համա¬կար-գերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն ուղղված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (Հարցը վերաբերվում է ՀՀ տարածքում գործող՝ մաս¬նա¬գիտական աշխատանք¬ներ կատարող և ծառա¬յություններ մատուցող ՓՄՁ սուբյեկնտերին)։
11th September 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 27-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում
Հարց 2
2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396․1-ին հոդվածի հիման վրա ապրանքների (QR կոդերով) դրոշմավորման հետ կապված խնդիրների վերաբերյալ: (Հարցը վերաբերվում է արտադրության և առևտրի ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկնտերին)։
Հարց 3
ՀՀ հարկային օրենսգրքի որոշ դրույթներին առնչվող հարցեր
Հարց 4
ՏՀԶԿ ՓՄՁ քաղաքականության ինդեքսի (SME Policy Index) 2024 զեկույցում արձանագրված խնդիրների քննարկում։ (Հարցը վերաբերվում է ՀՀ բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)
24th July 2024
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 24-րդ նիստ
Հարց 1
Օրակարգի հաստատում
Հարց 2
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցում
Հարց 3
Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության ներդրում («ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Հարց 4
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրության մի շարք խնդիրների վերաբերյալ (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)
10th July 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 26-րդ նիստ
Հարց 1
ՀՀ Հարկային օրենսդրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
26th June 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 25-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում
Հարց 2
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենսդրության մի շարք խնդիրների վերաբերյալ (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)
19th June 2024
ՓՄՁ Զարգացման խորհրդի 23-րդ նիստ
Հարց 1
Օրակարգի հաստատում
Հարց 2
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցում
Հարց 3
ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրում («ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)
Հարց 4
Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնություն («ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
3rd April 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 24-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում`
Հարց 2
Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության ներդրում («ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
7th February 2024
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 23-րդ նիստ
Հարց 1
Արտադրանքի որակի բարելավման աջակցության միջոցառում
Հարց 2
Արտադրանքի փորձաքննության աջակցության միջոցառում
Հարց 3
ՀՀ ՊԵԿ կողմից շրջանառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
7th December 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 22-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում
Հարց 2
Այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացման հիմնախնդիրների քննարկում
Issue 3
Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող (հարկային արտոնություններ ստացած) սահմանամերձ համայնքների ցանկը լրացնելու մասին («ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում)
29th November 2023
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 22-րդ նիստ
Հարց 1
Օրակարգի հաստատում
Հարց 2
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցում`
Հարց 3
Փորձաքննության արդյունքների համաձայն երկակի նշանակության ապրանքներ չհանդիսացող ապրանքների արտահանման և ռազմական նշանակության ապրանք չհանդիսացող ապրանքների ներմուծման ժամանակ կրկնակի փորձաքննության անհրաժեշտությունը բացառելուն ուղղված կարգավորումների ներդրում («Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր).
Հարց 4
Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրում («ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)
24th November 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 21-րդ նիստ
Հարց 1
Հարց 1․ ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրում («ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ)
Հարց 2
Հարց 2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնություն («ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
11th October 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 20-րդ նիստ
Հարց 1
Կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայում (այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական կրթության և վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից) («ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն և 2001 թվականի հունվարի 16-ի N 24 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ):
Հարց 2
Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի ներդրման նախաձեռնություն («Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ)
Հարց 3
Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի չհրապարակման, հարկային հաշվարկների ճշգրտման սահմանափակումների, հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետների նախագծի վերաբերյալ (04.10.2023 թ. ՓՄՁ ենթախորհրդի նիստում հետաձգված հարց)։
Հարց 4
ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեությանն առնչվող խնդիրներ (ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառվելու ընթացակարգի և այլ հիմնախնդիրների քննարկում):
4th October 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 19-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում
Հարց 2
Գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի կնքման համար իրավակարգավորումների ներդրում («ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ)
Հարց 3
Բանկային գաղտնիքին վերաբերող կարգավորումների նախագծի վերաբերյալ
Հարց 4
Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրի չհրապարակման, հարկային հաշվարկների ճշգրտման սահմանափակումների, հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետների նախագծի վերաբերյալ
19th July 2023
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 21-րդ նիստ
Հարց 1
Օրակարգի հաստատում
Հարց 2
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի քարտուղարի զեկուցում:
Հարց 3
Գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորություն («Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Հարց 4
ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ԱԴԳՏ կոդերի սխալ տպագրման դեպքում (իրականությանը համապատասխանող ապրանքի անվանման տպագրման պայմաններում) ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանում: («Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
29th June 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 18-րդ նիստ
Հարց 1
Առողջապահության պարտադիր ապահովագրության փաթեթի վերաբերյալ խնդիրների և առաջարկների քննարկում:
2nd June 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 17-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին զեկուցում
Հարց 2
Առողջապահության պարտադիր ապահովագրության փաթեթի վերաբերյալ խնդիրների և առաջարկների քննարկում:
Հարց 3
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու փաթեթ՝ արտարժույթով գնանշում կատարելու դեպքերն ընդլայնելու նպատակով։
Հարց 4
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության հետ կապված հարցեր 4.1 ՀԴՄ կտրոնների վրա ԱՏԳԱԱ կամ ՏԳՏԴ կոդերի սխալ տպագրման դեպքում ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի նվազ չափի սահմանում: 4.2 ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը տպագրելու պարտականությունը բոլոր ՀԴՄ կիրառողների վրա տարածելու, ինչպես նաև մի շարք ապրանքներ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորելու հետ կապված խնդիրների քննարկում:
20th April 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 16-րդ նիստ
Հարց 1
Շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռք բերման գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջ սահմանող օրենսդրական նախագիծ:
Հարց 2
24 միլիոն դրամի շեմը գերազանցող ՀԴՄ կիրառողների համար տեսանկարահանման պահանջ, խախտումները բացահայտելու նպատակով գաղտնի տեսանկարահանման և հսկիչ գնումն այլ անձի միջոցով իրականացնելու հիմքեր սահմանող իրավական ակտերի նախագծեր:
Հարց 3
Միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության պայմանները վատթարացնող օրենք:
Հարց 4
Անհատ ձեռնարկատերերի համար անալիտիկ հաշվառման պահանջ սահմանող իրավական ակտի նախագիծ:
7th April 2023
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 15-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի զեկուցում` ● Հարկային օրենսգրքում փոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը մեծացնելու նպատակով ● Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետի 25 տարվա վերին շեմի վերանայում ● Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի վերարբերյալ նախագիծ ● Մշակող արդյունաբերության ոլորտում մասնագետների ներգրավման միջոցառումը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծ
Հարց 2
Գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորություն
Հարց 3
Օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանում, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում (««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, «Գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Հարց 4
Զուտ ակտիվների բացասական մեծության պարագայում ՍՊԸ-ների լուծարման պահանջի վերանայում (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Հարց 5
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից ներկայացված հրատապ հարցեր. • Վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդիր, • ԱՁ-ների համար ակտիվների և պարտավորությունների հաշվառման պահանջների սահմանմանն առնչվող խնդիրներ, • Միկրոձեռնարկատիրության համակարգի պայմանների վատթարացման հետ կապված հարցեր:
1st February 2023
ՓՄՁ զարգացման ենթախորհրդի 14-րդ նիստ
Հարց 1
Նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին Խորհրդի զեկուցում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում զբոսաշրջության խթանման միջոռումը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծ Մշակող արդյունաբերության ոլորտում մասնագետների ներգրավման միջոցառումը հաստատելւ մասին կառավարության որոշման նախագիծ Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառման խրախուսման միջոցառում ՓՄՁ-ների համար բանկային երաշխիքների մասով աջակցության ծրագիր
Հարց 2
Բիզնեսների թվային տրանսֆորմացիան և ավտոմատացումը խրախուսող մեխանիզմների ներդրում ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման հետևանքով
Հարց 3
Հարկային օրենսգրքում փոխությունների փաթեթ` բիզնեսի կողմից ԲՈւՀ-երին, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատություններին նվիրատվությունների ծավալը մեծացնելու նպատակով
Հարց 4
Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության ժամկետի 25 տարվա վերին շեմի վերանայում
Հարց 5
Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակի վերարբերյալ շրջանառված նախագծի վերաբերյալ քննարկում
Հարց 6
Առողջապահության պարտադիր ապահովագրության հիմնահարցերի քննարկում:
25th January 2023
ՓՄՁ Զարգացման Խորհրդի 19-րդ նիստ
Խնդիր 1
Բարձր որակավորում ունեցող աշխատողների ներգրավումը խրախուսող փաթեթ (ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի №1224-Լ որոշում), Առևտրային ցանցերի և մատակարար կազմակերպությունների միջև վճարային պարտավորությունների պարբերաբար չկատարումը կանխարգելող կարգավորումներ, Ոչ ակտիվ հարկատու կազմակերպությունների` պարզեցված կարգով լուծարման վերաբերյալ կարգավորումներ («Քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր)
Խնդիր 2
Հեռավար և համակցված հեռավար եղանակով աշխատանքի կանխատեսելի և ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրում («ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ)
Խնդիր 3
ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծում (««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ)
Խնդիր 4
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցում (««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ)
13th December 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 13-րդ նիստ
Խնդիր 1
Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառման խրախուսման մեխանիզմների ներդրում
Խնդիր 2
Մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավման մեխանիզմների ներդրում
Խնդիր 3
Բիզնեսների թվային տրանսֆորմացիայի խրախուսման մեխանիզմների ներդրում ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման շրջանակում
Խնդիր 4
Ինժեներական ընկերությունների կողմից օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների պատվերով նորարարական աշխատանքների կատարման և դրանց հիման վրա ապրանքների արտադրության դեպքում կանխավճարի դիմաց բանկային երաշխիքի տրամադրման խնդիրների քննարկում
Խնդիր 5
Առողջապահության պարտադիր ապահովագրության հիմնահարցերի քննարկում
19th October 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 12-րդ նիստ
Խնդիր 1
ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հեռավար և համակցված հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորման նպատակով ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներ։
Խնդիր 2
2022 թվականի սեպտեմբերի ամսին ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակավայրերի աջակցության երկու միջոցառումներ։
Խնդիր 3
Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության խթանման հնարավոր միջոցառումներ:
Խնդիր 4
Առևտրի իրականացման վայրերի ու առևտրի կենտրոնների կազմակերպիչների և դրանցում աշխատողների՝ վարձակալների միջև հարաբերությունների, մասնավորեապես պայմանագրային հարաբերությունների կարգավորում։
2nd August 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 11-րդ նիստ
Խնդիր 1
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
20th June 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 10-րդ նիստ
Խնդիր 1
Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի կիրարկման խնդիրների քննարկում
Խնդիր 2
Շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարաների հարկման կարգավորումների վերանայում
29th April 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 9-րդ նիստ
Խնդիր 1
Լիզինգի պայմանագրի կնքման միանվագ միջնորդավճարի ԱԱՀից ազատման առաջարկ
Խնդիր 2
Ֆիզիկական անձանց գույքի՝ հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարումը եկամտային հարկից ազատելու առաջարկ
Խնդիր 3
Գույքի որոշ տեսակների (սպանդանոց, ջերմոց, պահեստ) կադաստրային գրանցման ժամանակ առանձնահատկությունների սահմանման առաջարկ։
29th March 2022
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 8-րդ նիստ
Խնդիր 1
Աշխատանքային օրենսգրքով ՝ աշխատավարձի հաշվարկման , վճարման պահանջներով վաղեմության ժամկետի սահմանման անհրաժեշտության քննարկում
Խնդիր 2
Աշխատանքային օրենսգրքով սահմանված մայրության պաշտպանության նորմերի վերանայման անհրաժեշտության քննարկում
Խնդիր 3
Աշխատանքային օրենսգրքում կամավորության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ
Խնդիր 4
Չօգտագործված արձակուրդային գումարի վերահաշվարկի համար իրավական հիմքերի ստեղծում
Խնդիր 5
Տեղափոխվող արձակուրդների կարգավորումների վերանայում այնպես, որ բացառվի վերջինիս կուտակումը
9th November 2021
ՓՄՁ Զարգացման 7-րդ Ենթախորհրդի նիստ
Խնդիր 1
Անկանխիկ վճարումների մասին օրենքի խնդրահարույց հոդվածների քննարկում
Խնդիր 2
Օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կազատեն բիզնեսին գրանցման ժամանակ հարկային համակարգ ընտրելու պարտավորությունից
4th October 2021
ՓՄՁ Զարգացման Ենթախորհդրի 6-րդ նիստ
Խնդիր 1
Վայլդվերիզ էլեկտրոնային առևտրի հարթակի ներդրման հնարավորությունը Հայաստանում և դրանց հետ կապված օրենսդրական փոփոխությունները
Խնդիր 2
Բիզնես օմբուդսմենի ստեղծման օրենսդրական առաջարկ
6th September 2021
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 5-րդ նիստ
Խնդիր 1
Քննարկում հարկային օրենսգրքում առկա դրոշմավորման հետ կապված ծախսերի վերանայման հնարավորության վերաբերյալ
Խնդիր 2
Չեղարկված հաշվարկային փաստաթղթերի հետ կապված հարկային օրենսգրքի փոփոխությունների քննարկում
26th July 2021
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 4րդ նիստ
Խնդիր 1
Օրենսդրական փոփոխություններ ՓՄՁների ծանուցման համակարգի շրջանակում
Խնդիր 2
Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում չգրանցված աշխատողների ստվերային տնտեսությունից հանելու նպատակով
19th May 2020
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 3րդ նիստ
Խնդիր 1
ԿՈՎԻԴ-ի շրջանակում բիզնեսի համար աջակցության ծրագրերի մշակում
Խնդիր 2
Հարկային օրենսգրքի փոփոխություններ փոքր և գերփոքր բիզնեսի համար հարկային արտոնություններ կովիդյան շրջանում
2nd October 2019
ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 2րդ նիստ
Խնդիր 1
5 տարվա ընթացքում չգործող ընկերությունների լուծարման մասին օրենքի նախագիծ
Խնդիր 2
Հարկային վարչարարության և ՓՄՁ-ների վերաբերյալ Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների վերանայում
12th December 2018
ՓՄՁ Զարգացման ենթախորհրդի 1-ին նիստ
Խնդիր 1
ՀՀ քրեական օրենսգրքում առկա տնտեսական առանձին իրավախախտումների ապաքրեականացման մասին
Խնդիր 2
Թույլ տալ փոքր գինեգործարաններին դիմել ընտանեկան բիզնեսի հարկման և շրջանառության հարկման ռեժիմի ներքո աշխատելու համար։
Խնդիր 3
Ծանուցումներ կատարելու մասին առաջին վարչական տույժը հարկերի վճարման կամ հարկային հաշվետվությունների ներկայացման ուշացման համար։