IC Armenia-ի մասին

Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) թիմը 15 տարվա փորձ ունեցող փորձագետներից կազմված թիմ է:

IC_Armenia_About_01-min
IC_Armenia_About_02-min

Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) ձևավորվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ՝ ՀՀ  վարչապետի հրամանագրով ստեղծված և փոխվարչապետի գլխավորած ՓՄՁ պետություն-մասնավո երկխոսությանը հարթակի օրենսդրական և տնտեսագիտական աջակցություն տրամադրելու համար: IC Armenia-ի փորձագետների թիմը հավաքագրում և վերլուծում է ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամ ասոցիացիաների կողմից ներկայացված օրենսդրական խնդիրները, մշակում է դրանց լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթներ և սերտորեն համագործակցելու ինչպես մասնավոր հատվածի ներկայացուցիչների, այնպես էլ համապատասխան նախարարությունների հետ՝ մշակված օրենսդրական բարեփոխումների ընդունման գծով։ 

 

IC Armenia փորձագետների թիմը հաստատված հարաբերությունների պատմություն ունի ինչպես հանրային հատվածի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Փոխվարչապետի գրասենյակի, ՀՀ Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության, Պետական ​​Եկամուտների Կոմիտեի, ՀՀ Ազգային ժողովի հետ, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցչական ասոցիացիաների հետ, որոնք ներկայացնում են ավելի քան 20,000 ՓՄՁ շահեր Հայաստանում: Անցած տարիների ընթացքում IC Armenia-ի փորձագիտական թիմի կողմից մշակված ավելի քան 45 բարեփոխումներ ամբողջությամբ ընդունվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բարենպաստ միջավայր ստեղծելով երկրի ավելի քան 100,000 ՓՄՁ-ների համար։ 

Բարեփոխումներ

Ավելի քան 45 բարեփոխումներ են իրականացվել ՓՄՁ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում՝ փոխվարչապետի գլխավորությամբ՝ IC Armenia-ի փորձագիտական թիմի տեխնիկական աջակցությամբ:

Նորություններ

Իմացե՛ք վերջին թարմացումները փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի հետ քննարկված հարցերի վերաբերյալ, ծանոթացեք ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով ընդունված բարեփոխումների առաջընթացին: