Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կողմից ստեղծված փորձագետների թիմ՝ պետություն-մասնավոր երկխոսության ձևաչափով Կառավարության օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար
ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակ
Վարչապետի հրամանով ստեղծված և փոխվարչապետի գլխավորությամբ գործող 11 ասոցիացիա անդամներից բաղկացած հարթակ, որտեղ ներկայացվում են օրենսդրական բնույթի խնդիրներ և դրանց լուծումներ։
Հաջորդ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) թիմը 15 տարվա փորձ ունեցող փորձագետներից կազմված թիմ է, որը ձևավորվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ՝ ՀՀ վարչապետի հրամանագրով ստեղծված և փոխվարչապետի գլխավորած ՓՄՁ պետություն-մասնավո երկխոսությանը հարթակի օրենսդրական և տնտեսագիտական աջակցություն տրամադրելու համար:
17
ՏԱՐԻ
45
ԱՐՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
+100K
ՓՄՁ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
IC Հայաստանի փորձագիտական թիմն իրականացնում է օրենսդրական բարեփոխումների մշակում, տնտեսական հետազոտություններ պետություն-մասնավոր երկխոսության համակարգում, աշխատում է ավելի քան 5000+ ՓՄՁների հետ
01
Մենք քարտեզագրում են բիզնեսի համար կարևոր օրեսնդրական մարտահրավերները՝ ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության անդամ ասոցիացիաների և բիզնեսի ներկայացուցիչների հետ ֆոկուսային հանդիպումների միջոցով:
02
Մեր մոտեցումն է խնդիրը վերլուծել համապարփակ և համակողմանի՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը, լսելով մասնավոր հատվածի առաջարկները, որի արդյունքում մշակվում է օրենսդրական բարեփոխումների փաթեթը ICA-ի փորձագիտական թիմի կողմից:
03
Ընդունվելուց հետո իրականացվում թիրախային իրազեկում՝ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցելով այս բարեփոխումների ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար:
04
Այս գործընթացը նպաստում է մասնավոր և պետական հատվածների միջև շարունակական կառուցողական երկխոսության ապահովմանը:
Ներկայացրե՛ք օրենսդրական բնույթի ձեր խնդիրը
Խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը և օրենսդրական հարցը փոխանցել ՓՄՁ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակում ներկա Ասոցիացիաների անդամին: